Ապրիլ 17, 2024 16:02 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը շոնրհավորղական ուղերձ է հղել իրանցի ըմբիշներին

ԻԻՀ առաջնորդը շնորհավորական ուղերձ է հղել իրանցի ըմբիշներին՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ավարտված Ասիայի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։

Առաջնորդի մամուլի գարսենյակի փոխանցմամբ՝ առաջնորդը շնորհավորական ուղերձում շնորհակալություն է հայտնել երիտասարդ ըմբիշներին, ովքեր ուրախացրել Իրանի ժողովրդին։ 

Ըմբշամարտի Ասիայի բաց առաջնությունում հաղթելուց հետո Իրանը հաղթել է նաև ըմբշամարտի Ասիայի առաջնությունում։ Իրանի ազգային հավաքականը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ և դարձել Ասիայի չեմպիոն։ Թիմային հաշվարկում Իրանի հավաքականը ստացել է 200 միավոր։

Ծանր քաշային իրանցի ըմբիշ Ամին Միրզազադե 

Նախքան ասյ մարցաշարը, Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում կայացած ազատ  ըմբշամարտի մեծահասակների Ասիայի առաջնությանը  մասնակցել եր 23 երկիր, այդ թվում՝ Իրանը։ Մրցաշարում Իրանի հավաքականը նվաճել է ութ մեդալ:

Անցած ուրբաթ օրը Բիշքեկում կայացած մրցումներում Իրանը նվաճել էր 5 ոսկե և երեք բրոնզե մեդալ, իսկ  երեկ կայացած մրցաշարում՝ 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ, դառնալով չեմպիոն։

Պիտակ