«Richmond Voyager» նավթատար նավի փախուստը իրանական նավի հետ բախվելուց հետո
Բահամյան կղզիների դրոշով Richmond Voyager նավթատար նավն իրանական նավի հետ բախվելուց հետո, անտեսելով միջազգային ծովագնացության կանոնները, դիմել է փախուստի:
Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության տեղեկատվական բազայի հինգշաբթի օրվա հաղորդմամբ՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ծովային որոնողափրկարարական կենտրոնի հայտարարության համաձայն՝ երկու օր առաջ Բահամյան կղզիների դրոշով «Richmond Voyager» անվամբ նավթատար նավը բախվել է յոթ հոգանոց անձնակազմով իրանական նավին։ Այս վթարի հետևանքով իրանական նավի անձնակազմի 5 անդամները ծանր վնասվածքներ են ստացել։
Զեկույցի համաձայն՝ Richmond Voyager նավթատար նավը շարունակել է իր ճանապարհը այս բախումից հետո, առանց ուշադրություն դարձնելու ծովում վթարների վերաբերյալ միջազգային կանոններին: Իրանական նավի սեփականատիրոջ ներկայացրած հայցը հաշվի առնելով, Հորմոզգանի դատական մարմինը Իրանի Իսլամական Հանրապետության ծովուժին, որպես դատական կարգադրիչ, հայտնել է օրինախախտ նավթատար նավն անհապաղ առգրավելու վճռի մասին:
Հորմոզգան նահանգի ծովային որոնողափրկարարական կենտրոնի հաղորդման համաձայն՝ երեկ առավոտյան հայտնաբերվել էր նավթատար նավը, սակայն, վերջինս առանց ուշադրություն դարձնելու ԻԻՀ բանակի ծովուժի զգուշացումներին, փոխելով իր ուղին մտել է Օմանի տարածքային ջրեր:
Զեկույցում անդրադարձ կատարվելով Richmond Voyager նավթատար նավի օրինախախտմանը հետամուտ լինելու համար Օմանի հետ կատարված համակարգմանը, ասված է,-«Այս նավթատար նավի առգրավման համար հետաքննությունը շարունակվում է, և միջազգային իրավունքների և օրենքների այս խախտման դոսիեն շարունակում է բաց մնալ»:
Այս կապակցությամբ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հայտարարություն են տարածել,որում պնդել են, որ Իրանը չորեքշաբթի առավոտյան Հորմուզի նեղուցի մոտ փորձել է առգրավել երկու նավթատար նավ և կրակել է դրանցից մեկի ուղղությամբ, սակայն երկու դեպքում էլ՝ Իրանի ծովուժին պատկանող նավերն ԱՄՆ-ի ծովուժի արձագանքից հետո, նահանջել են, իսկ երկու առևտրային նավերը շարունակել են իրենց ուղևորությունը: