Քանանի․ Ամիայի գործով Արգենտինայի դատարանի որոշումը քաղաքականացված է
https://parstoday.ir/hy/news/iran-i216782-Քանանի_Ամիայի_գործով_Արգենտինայի_դատարանի_որոշումը_քաղաքականացված_է
Մերժելով «Ամիայի գործին առնչվող փաստաթղթերի լուսաբանման» գործով Արգենտինայի դատարանի վճռում հնչեցված անհիմն պնդումներն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ոդատավճիռը քաղաքականացված է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2024 05:17 Asia/Tehran
  • Քանանի․ Ամիայի գործով Արգենտինայի դատարանի որոշումը քաղաքականացված է

Մերժելով «Ամիայի գործին առնչվող փաստաթղթերի լուսաբանման» գործով Արգենտինայի դատարանի վճռում հնչեցված անհիմն պնդումներն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ոդատավճիռը քաղաքականացված է։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նասեր Քանանին հայտարարել է․ «Իրանի կարծիքով, Արգենտինայի դատարանի մասնակցությունն Ամիայի շենքի պայթյունի գործին և այդ կապակցությամբ կայացված վճիռը հեռու է դատա-իրավական սկզբունքներից»։ 
Նրա խոսքով․ «Այն իրավիճակում, երբ գործը դեռևս քննության փուլում է, նման դատավճռի կայացումը նշանակում է, որ փորձ է արվում շեղել նախաքննության միջոցով իրականությունը պարզելուն ուղղված ջանքերի ուղղությունը»։ 
Նասեր Քանանին հավելել է. «Դա վկայում է ԻԻՀ  թշնամիների, հատկապես՝ Սիոնիստական ռեժիմի կողմից նոր քաղաքական նախագծի իրականացման մասին»։
Նա նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում, Բուենոս Այրեսում Ամիայի կենտրոնակայանում տեղի ունեցած պայթյունի գործի քննության շրջանակներում, Իսլամական Հանրապետությունը աջակցել է ցանկացած կառուցողական նախաձեռնության, այդ թվում՝ փաստահավաք հանձնաժողովի ստեղծման ամսին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է․ «Սակայն այս գործողություններն արդյունքի չեն հասել, քանի որ որոշ կողմեր չեն ցանկացել բացահայտել ճշմարտությունը և Արգետնինայում արդարադատության իրականացումը զոհաբերել են իրենց քաղաքական և խմբային նպատակների համար»։ 
Նրա խոսքով․ «Վերջին շրջանում Իսրայելն արժանացել է համաշխարհային հանրության քննադատությանը՝ Գազայի բնակիչներին, հատկապես պաղեստինցի երեխաներին ու կանանց սպանելու համար։ Սակայն անտեսելով միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հորդորները, ռեժիմը շարունակում է պատերազմական հանցագործությունները և ցեղասպանությունը, փորձելով տարբեր ճանապարհներով շեղել միջազգային հանրության ուշադրությունը»։   
Հերքելով Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներն և անդրադառնալով երկկողմ դիվանագիտական ջանքերին, Քանանին Արգենտինայի կառավարությանն ու դատական համակարգին հորդորել է փոխադարձ ջանքեր գործադրել ճշմարտությունը բացահայտելու համար։ Նա նաև զգուշացրել է Սիոնիստական ռեժիմի հակաիրանական ցանկացած գործողության հետևանքների կապակցությամբ։