Ապրիլ 18, 2024 15:56 Asia/Tehran
  • Քազեմ Ղարիբաբադի. Արևմուտքը պետք է հրաժարվի ահաբեկչության կապակցությամբ երկակի քաղաքականությունից

Դատական համակարգի միջազգային հարցերով փոխնախագահ և Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Արևմուտքը պետք է հրաժարվի ահաբեկչության նկատմամբ որդեգրած երկակի քաղաքականությունից։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը, Ղարիբաբադին նշել է, որ թեև Իրանը, Իրաքը և Սիրիան ահաբեկչության  զոհ են դարձել, սակայն թշնամին իր բոլոր ջանքերով հանդերձ չի հասել իր նպատակներին։ 
Անդրադառնալով իսրայելի դեմ ուղղված՝ Իրանի «Ճշմարիտ խոստում» պատժիչ գործողությանը, Ղարիբաբադին նշել է, որ Սիոնիստական ռեժիմին Իրանի պատասխանը համապատասխանում էր ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և իրականացվել է օրինական պաշտպանության իրավունքի շրջանակներում։
Նրա խժոսքով․ «Ցավոք, Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումը դատապարտելու փոխարեն, Արևմուտքն աջակցում է այս ցեղապսնա ռեժիմին»։ 
Իրանի դատական համակարգի միջազգային հարցերով փոխնախագահը պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Սիրիա՝ մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարի Իրանի, Իրաքի և Սիրիայի Եռակողմ համատեղ դատական կոմիտեի առաջին նիստին։

Պիտակ