Իրանական գիտահենք ընկերությունը կառուցել է ոսկրային հիվանդությունների ախտորոշման սարք
Իրանական գիտահենք ընկերության մասնագետները նախագծել ու կառուցել են սարք, որը ստուգում և վերլուծում է ոտքերի ներբաններում ճնշման բաշխումը։ Այս սարքավորումը շատ կարևոր է հատկապես սպորտի և ֆիզիկական դաստիարակության ոլորտներում։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ «Դանեշ սալար» ընկերության տնօրեն Մոջթաբի Գոհարին ասել է․ «Սարքն օգտագործվում է ոտքերի ներբանների վրա ճնշման բաշխման չափը ստատիկ և դինամիկ կերպով չափելու համար»:
Նա հավելել է, որ ոտնաթաթի ցանկացած կետում ճնշման դիրքին և չափին համապատասխան գրաֆիկներ տրամադրելով, սարքը որոշում է դրա վրա գործադրվող ճնշման տեղը և ցույց տալիս մարմնի ճնշման կենտրոնի արդյունքները:
Մոջթաբի Գոհարին նշել է, որ սարքը կարող է միանալ տեսախցիկին՝ հարթաթաթությունը հայտնաբերելու և ճշգրիտ խառատահաստոցին՝ բժշկական ներդիրներ պատրաստելու համար:
Երիտասարդ մասնագետների հնարավորությունների վրա հենվելու շնորհիվ, Իրանը մեծ առաջընթաց է գրանցել գիտահենք ընկերությունների զարգացման ու ընդլայնման ոլորոտւմ։