Իմամ Խամենեին բարձր է գնահատել ԻԻՀ ԶՈՒ գործողությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i216956-Իմամ_Խամենեին_բարձր_է_գնահատել_ԻԻՀ_ԶՈՒ_գործողությունները
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարների հետ այսօր կայացած հանդիպմանն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին բարձր է գնահատել նրանց ջանքերը, նշելով․ «Աստծո ողորմությամբ, զինված ուժերը լավագույնս դրսևորեցին իրենց կարողությունները և միջազգային ասպարեզում ցույց տվեցին Իրանի ժողովրդի հիացմունքի արժանի կերպարը և կամքը»։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 21, 2024 12:03 Asia/Tehran
  • Իմամ Խամենեին բարձր է գնահատել ԻԻՀ ԶՈՒ գործողությունները

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարների հետ այսօր կայացած հանդիպմանն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին բարձր է գնահատել նրանց ջանքերը, նշելով․ «Աստծո ողորմությամբ, զինված ուժերը լավագույնս դրսևորեցին իրենց կարողությունները և միջազգային ասպարեզում ցույց տվեցին Իրանի ժողովրդի հիացմունքի արժանի կերպարը և կամքը»։

Շնորհավորելով Իրանի բանակի օրվա և Պահապանների կորպուսի հիմնադրման օրվա կապակցությամբ, առաջնորդն ընդգծել է, որ ԻԻՀ ԶՈՒ վերջին ձեռքբերումներն աշխարհին ցույց են տվել Իրանի մեծությունը։  
Առաջնորդը նշել է․ «Արձակված կամ թիրախին հարվածած հրթիռների քանակը երկրոդական հարց է։ Ամենակարևորն Իրանի ժողովրդի և Զինված ուժերի կամքի դրսևորումն էր միաջզգային ասպարեզում, ինչը մտահոգում է դիմացի կողմին»։ 

Ապրիլի 14-ին, ի պատասխան Դամասկոսում իրանի հյուպատոսարանի դեմ իսրայելի հարձակման, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելի քան 300 բալիստիկ հրթիռներով և հարվածային անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է գրավյալ տարածքների մի քանի ռազմական օբյեկտներ։   

Գործողությունը, որն ինչպես  ավելի ուշ հայտարարվեց՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով իրականացված ամենախոշոր գորոծղությունն էր աշխարհում, լայնորեն լուսաբանմվեց միջազգային ԶԼՄ-ներում, ուրախություն պատճառելով աշխարհի ազատատենչներին։ 

Բարձր գնահատելով Զինված ուժերի կողմից այս գործողության ծրագրումն ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Գործողությունները կապված են ծախսերի հետ և ունենում են ձեռքբերումներ։ Ճիշտ ծրագրելու արդյունքում հնարավոր է նվազեցնել ծախսերը և մեծացնել ձեռքբրումները։ Եվ հենց դա արեցին մեր երկրի զինված ուժերը վերջին գործողության ժամանակ»։ 

ԻԻՀԳ առաջնորդ այաթոլլահ Խամենեին հանդիպել է ԶՈՒ բարձրաստիճան հրամանատարների հետ 

Բարձր գնահատելով բանակի, Պահապանների կորպուսի և ոստիկանության գործողություններն, առաջնորևդը խորհուրդ է տվել շարունակել թշնամիներին դիմակայելուն ուղղված ջանքերը, հենվելով նորարաության վրա։ 
Նա նշել է․ «Մի պահ անգամ կանգ առնել չի կարելի։ Քանի որ դա կնշանակի հետ շրջվել։ Ուրեմն օրակարգում պետք է լինի նոր զենքերի և թշնամու գործողությունների ճանաչումը»։ 

ԻԻՀ առջնորդի հանդիպումը ԶՈՒ հրամանատարների հետ 

Նշելով, որ աշխարհը պետք է տեսնի Իրանի ժողովրդի արժանապատվությունն, առաջնորդը հավելել է․ «Բացահայտելով տաղանդավոր ու երիտասարդ ուժերին, հավատացեք Ամենակարող Աստծուն և վստահեք Նրան։ Իմացեք, որ հավատացյալներին պաշտպանելու Աստծու խոստումը կատարվելու է»։ 

Շնորհակալություն հայտնելով բանակի, կորպուսի և ոստիկանության ծառայողների ընտանիքներին, այաթոլլահ Խամենեին ասել է․ «Աշխատանքի հիմնական բեռը կրում են  ծառայողների կանայք և երեխաները, ովքեր դիմանում են դժվարություններին»։

Հանդիպմանն անդրադառնալով անցած և ընթացիկ տարվա իրադարձություններին, այդ թվում՝ «Ալ Աղսայի փոթորիկ»  և «Ճշմարիտ խոստում» գորոծղություններին, ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-մայոր Բաղերին առաջնորդին զեկույց է ներկայացրել զինված ուժերի հնարավորությունների և ծրագրերի ընթացքի մասին։