ԻԻՀ նախագահը ժամանել է  Լահոր 
(last modified Tue, 23 Apr 2024 06:39:29 GMT )
Ապրիլ 23, 2024 10:09 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը ժամանել է  Լահոր 

Պակիստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն ԻԻՀ նախագահը ժամանել է Փենջաբ նահանգի կենտրոն  Լահոր քաղաք։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Լահորում Իրանի նախագահի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության անդամներին դիմավորել է Փենջաբի նախարար տիկին Մարիամ Նավազը:
Իրանի պատվիրակության տեղաշարժը դյուրացնելու նպատակով, Փենջաբ նահանգի կառավարության պաշտոնյաները հայտարարել են  բոլոր կրթական կենտրոնների, պետական և մասնավոր գրասենյակների փակման մասին։ 
Լահոր կատարած այցի շրջանակում Էբրահիմ Ռայիսին կայցելի պակիստանցի բանաստեղծ և փիլիսոփա Էղբալ Լահորիի գերեզմանին, որը հայտնի է որպես երկու հարևան երկրների ընդհանուր ժառանգություն։ 
Իրանի պատվիրակության անդամները կայցելեն նաև Շահի մզկիթ, և կմասնակցեն  Լահորում գտնվող Պակիստանի հնագույն համալասրանաում կանայալիք հանդիպմանը։ 
Պակիստանի նախագահի պաշտոնական հրավերով, բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ, Իրանի նախագահը եռօրյա այցով մեկնել է Իսլամաբադ։