Հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i217098-Հարգանքի_տուրք_Հայոց_Ցեղասպանության_զոհերի_հիշատակին_Թեհրանում
109 տարիներ են անցնում Հայոց Ցեղասպանությունից ,որին զոհ գնացին մեկ ու կես միլիոն անմեղ հայորդիներ,զոհեր որոնք համարվում են Սրբադասված նահատակներ: Հայ ժողովրդի Սրբադասված նահատակների հիշատակը հավերժ վառ պահելու նպատակով ,ամեն տարի հայաշխարհում կազմակերպվում են միջոցառումներ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2024 11:30 Asia/Tehran

109 տարիներ են անցնում Հայոց Ցեղասպանությունից ,որին զոհ գնացին մեկ ու կես միլիոն անմեղ հայորդիներ,զոհեր որոնք համարվում են Սրբադասված նահատակներ: Հայ ժողովրդի Սրբադասված նահատակների հիշատակը հավերժ վառ պահելու նպատակով ,ամեն տարի հայաշխարհում կազմակերպվում են միջոցառումներ :

Թեհրանի հայոց թեմում ,Հայոց Ցեղասպանության Սրբադասված նահատակների հիշատակը վառ պահելու նպատակով ժամանակին Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի կողմից կյանքի է կոչվել կենտրոնական հանձնախումբ, որը միությունների հետ համագործակցաբար մի շարք աշխատանքներ է նախաձեռնել: Ապրիլի 21-ին Թ.Հ.Թ.Կրթական խորհրդի նախաձեռնությամբ հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտության համար կազմակերպվել էր հատուկ միջոցառում «Արարատ» մարզավանում:Ապրիլի 22-ին մանկապարտեզի ,նախակրթարանի և տարրական օղակի աշակերտները ,Թեհրանի հայահոծ քաղաքամասերի եկեղեցիներում  ծաղիկներ մատուցեցին Բյուրավոր նահատակների հուշարձանների մոտ։