Չինաստանն աջակցում է  Իսրայելի հարձակմանն Իրանի պատասխանի իրավունքին 
(last modified Sat, 27 Apr 2024 07:24:01 GMT )
Ապրիլ 27, 2024 10:54 Asia/Tehran
  • Չինաստանն աջակցում է  Իսրայելի հարձակմանն Իրանի պատասխանի իրավունքին 

Չինաստանի պաշտպանության նախարարն ասել է․ «Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի խախտում էր և Պեկինը պաշտպանում է պատասխան  գործողություն իրականացնելու Իրանի իրավունքը»։ 

Իրանի հեռուստատեսության փոխանցմամբ՝ ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարար,  բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Քարայի Աշտիանին, Աստանայում կայացած   ՇՀԿ պաշտպանության նախարարների 21-րդ նիստի շրջանակներում, հանդիպել   է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունի հետ:  
Ամիր Աշտիանին, շնորհակալություն հայտնելով Չինաստանին՝ տարածաշրջանային զարգացումների կապակցությամբ արտահայտած դիրքորոշման , հատկապես Դամասկոսում ԻԻՀ  դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը դատապարտելու համար, ասել է․ «Տարածաշրջանում վերջին լարվածությունը և Գազայում տիրող անմխիթար պայմանները ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունների և մանկասպան իսրայելական ռեժիմին աջակցելու արդյունքն են»։
Անդրադառնալով  ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի  Չինաստան կատարած այցի շրջանակում երկու կողմերի միջև համապարփակ համագործակցության ծրագրի ստորագրմանը, Աշտիանին հավելել է. «Տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կողմերի ավելի մեծ համագործակցություն և մերձեցում»։
Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը դատապարտել է Դամասկոսում Իրանի   դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի ռեժիմի հարձակումը և անդրադարձել  Արևմտյան Ասիայի զարգացումներին։
Նա ԻԻՀ պաշտպանության նախարարին հրավիրել է մասնակցել Պեկինի անվտանգության համաժողովին և ընդգծել երկու երկրների միջև  պաշտպանական և ռազմական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։