Ապրիլ 27, 2024 11:03 Asia/Tehran
  • Թեհրանում իր աշխատանքն է  սկսել Iran Expo 2024 ցուցահանդեսը 

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ, այսօր առավոտյան, Թեհրանում իր աշխատանքն է սկսել  Iran Expo 2024 ցուցահանդեսը։ Կանխատեսվում է, որ արտահանման ոլորտի այս ամենախոշոր ցուցահանդեսին կմասնակցի 119 երկրների ավելի քան 2 հազար գործարար։

Ցուցահանդեսը կտևի 4 օր։
Ցուցահանդեսի նպատակն է իրանական արդյունաբերական ընկերությունների ներդրումների համար հարմար հարթակի ստեղծումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը։ 
Ցուցահանդեսի չորս օրերի ընթացքում տարբեր երկրների առևտրականները և գործարարները կծանոթանան Իրանի տնտեսական  և  առևտրային   հնարավորություններին: 
Իրանական ընկերությունները պատրաստ են ներդրումային և տնտեսական գործունեություն իրականացնել ամբողշ աշխահում,  որպեսզի Իրանի արտադրանքն ու տեխնիկական հնարավորությունները ներկայացվեն այլ երկրներում:
Iran Expo 6-րդ ցուցահանդեսն անցկացվում է մի իրավիճակում, երբ չնայած պատժամիջոցներին, իրանական ընկերությունները կարողացել են զգալիորեն մեծացնել իրենց տեխնիկական հնարավորությունները և չնայած բոլոր սահմանափակումներին,  արդյունավետ դեր են խաղացել տնտեսական առաջընթացի և երկրի գիտական կարողությունների ընդլայնման գործում։