Ապրիլ 29, 2024 17:43 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. Ամերիկացի ուսանողների նկատմամբ կոշտ վերաբերմունքը վկայում է մարդու իրավունքների նկատմամբ Վաշինգտոնի երկակի մոտեցման մասին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ցույց տվեց, որ երկակի մոտեցում է դրսևորում մարդու իրավունքների կարգախոսների նկատմամբ՝ թույլ տալով ոստիկանությանը բռնություն կիրառել համալսարանական միջավայրում։

Երկուշաբթի օրը Նասեր Քանանի Չաֆին լրագրողների հետ իր ամենշաբաթյա ասուլիսում հավելեց. -Ամերիկյան համալսարաններում տեղի ունեցածը ցույց է տալիս Պաղեստինի հարցի նկատմամբ աշխարհի հասարակական կարծիքի արթնացումը և Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի և ԱՄՆ-ի աջակցությամբ այդ ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանության նկատմամբ հասարակական ատելության խորությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. -Իրանը շարունակում է իր դիվանագիտական ​​ջանքերը՝ մինչև հրադադարի հասնելը և Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի դադարեցումը։
Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության և հարաբերությունների խթանման մասին Քանանի Չաֆին ասել է․- Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները շատ լավ են և ընթանում են ճիշտ հունով։