Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i217424-Իրանը_պատրաստ_է_ընդլայնել_առևտուրն_Իրաքի_հետ
Իրանի մաքսային ծառայությունը լիովին պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 01, 2024 18:13 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ

Իրանի մաքսային ծառայությունը լիովին պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ։

ինչպես հայտնում է IRNA–ն՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը:

Իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Մոհամմադ Ռեզվանիֆարն ընդգծել է Իրանի և Իրաքի միջև առևտրային կապերի ընդլայնման կարևորությունը։

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մաքսային տեղեկատվություն փոխանակել Իրաքի մաքսատան հետ՝ առևտուրը հեշտացնելու և ընդլայնելու համար։