Նիդերլանդները ԱՄՆ-ից հետ է տեղափոխում իրենց ոսկու պաշարները
https://parstoday.ir/hy/news/world-i249876-Նիդերլանդները_ԱՄՆ_ից_հետ_է_տեղափոխում_իրենց_ոսկու_պաշարները
Գերմանական թերթը հայտնել է, որ Նիդերլանդների կենտրոնական բանկը երկրի ոսկու պաշարների զգալի մասը Միացյալ Նահանգներից տեղափոխել է Մեծ Բրիտանիա. այս քայլը կարող է վկայել Վաշինգտոնի քաղաքականության վերաբերյալ եվրոպական դաշնակիցների շրջանում աճող մտահոգության մասին։
(last modified 2026-09-06T13:50:59+00:00 )
Սեպտեմբեր 06, 2026 17:18 Asia/Tehran
  • Նիդերլանդները ԱՄՆ-ից հետ է տեղափոխում իրենց ոսկու պաշարները

Գերմանական թերթը հայտնել է, որ Նիդերլանդների կենտրոնական բանկը երկրի ոսկու պաշարների զգալի մասը Միացյալ Նահանգներից տեղափոխել է Մեծ Բրիտանիա. այս քայլը կարող է վկայել Վաշինգտոնի քաղաքականության վերաբերյալ եվրոպական դաշնակիցների շրջանում աճող մտահոգության մասին։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Tasnim-ը, WirtschaftsWoche թերթը տեղեկացրել է, որ տեղափոխումն իրականացվել է աշխարհաքաղաքական սրվող ճգնաժամերի ֆոնին։ Եթե տեղեկությունը հաստատվի, ապա ԱՄՆ տարածքից ոսկու պաշարների տեղափոխումը կարող է արտացոլել Նիդերլանդների ջանքերը՝ նվազեցնելու ԱՄՆ-ում ռազմավարական ակտիվներ պահելու հետ կապված ռիսկերը և բարձրացնելու պատրաստվածությունը ապագա տնտեսական ու անվտանգային ցնցումներին։