Մայիս 02, 2024 10:02 Asia/Tehran
  • Իրանում մշակվել է տաղանդավորներին համապարփակ աջակցության օրինագիծ

ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին հայտարարել է․ «Նույնիսկ մեկ տաղանդավոր մարդ չպետք է մնա չբացահայտված»։

«Իրանի տաղանդավորների հիմնադրամը» ձևավորվել է ԻԻՀ առաջնորդի առաջարկով, տաղանդավորների վերաբերյալ նրա մտահոգություններից ելնելով։ 

Հիմանդրամի տնօրեն Սեյեդ Սալման Սեյեդաֆղահին ասել է.«Հիմնադրամը մշակել է տաղանդավորներին համապարփակ աջակցության օրինագիծ, որը բաղկացած է 55 հոդվածից։ Նպատակն է արդյունավետ օգտագործել տաղանդավոր մարդկանց հնարավորությունները, հիմքեր ստեղծել գործադիր մարմիններում նրանց կարողությունների օգտագործման համար։ Իսլամական խորհրդարանում հաստատվելուց հետո այս օրինագիծը կօգնի լուծել բազմաթիվ խնդիրներ»։

ԻԻՀ առաջնորդն ընդծել է տաղանդներին բացահայտելու կարևորությունը

Անդրադառնալով ամբողջ երկրում տաղանդավորների բացահայտման անհրաժեշտությանը,  Սեյեդ Սալման Սեյեդաֆղահին ասել է․ «Դա այնքան կարևոր է, որ առաջնորդը բազմիցս անդրադարձել է այդ հարցին և նշել, որ անգամ մեկ տաղանդավոր մարդ չպետք է չբացահայտված մնա, նույնիկ եթե ապրում է երկրի ամենահեռավոր շրջանում»։ 

Հիմնադրամի տնօրենի խոսքով․ «Եթե մարդն ունենա առանձնահատուկ տաղանդ, ծնվի ու մեծանա այդ տաղանդով, բայց չբացահայտվի ու մահանա, նշանակում է նրա նկատմամբ մեղք է գործվել։ Այդ պատճառով, այաթոլլահ Խամենեին ընդգծում է, որ միլիոնավոր երիտասարդների մեջ անգամ մեկ տաղանդավորը չպետք է մնա չբացահայտված»։

Տաղանդավորների հետ ԻԻՀ առաջնորդի հանդիպումը

Նշելով, որ հիմնադրամը տաղանդավորների տունն է, Սեյեդ Սալման Սեյեդաֆղահին ասել է․ «Մենք հպարտ ենք, որ հիմնադրամը ձևավորվել է առաջնորդի առաջարկով, և տաղանդավորների հարցի  վերաբերյալ նրա մտահոգությունների հիման վրա։ Երկու տասնամյակ անց հիմնադրամի աշխատանքը զարգացել է և նրանք, ովքեր ստացել են մեր աջակցությունն այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ»։

 

Պիտակ