Մայիս 02, 2024 11:41 Asia/Tehran
  • Իրանի իսլամական հեղափոխության մեծ մտածողներից և իմամ Խոմեյնու սիրելի զավակ նահատակ Մոթահարին

Մորթեզա Մոթահարին իրանցի փիլիսոփա, հետազոտող, գիտնական, գրող, դասախոս և իսլամական հայտնի գիտնական էր։ Նա իմամ Խոմեյնու և շիա մեծ մեկնաբան Ալլամե Թաբաթաբայիի աշակերտն էր։ Նա մեծ բարձունքների հասավ իսլամագիտության, ինչպես նաև այնպիսի բնագավառներում, ինչպես՝ փիլիսոփայությունը և իրավագիտությունը։

Մոթահարին փիլիսոփայության և աստվածաբանության և Ղուրանի մեկնաբանության դասախոս էր և հեղինակել է տարբեր թեմաներով մեծ թվով աշխատություններ։

Սակայն գիտնական լինելուց բացի, իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ և հետո, Մոթահարին մեծ դերակատարություն է ունեցել նաև քաղաքականության ոլորտում։ Նա հեղափոխության գաղափարական և ազդեցիկ առաջնորդներից էր։

Նրա քաղաքական գործունեությունը ներառում էր մարքսիզմի դեմ պայքարը, մտավորականների քննարումների համար հոսեյնիեյի հիմնումն ինչպես նաև հեղափոխական խորհրդի նախագահությունը, մինչև մահվան օրը։

Մոթահարիի մահվան օրն Իրանում նշվում է որպես Ուսուցչի օր։

Համալսարանական գործունեություն

1954թ Մոթահարին սկսեց դասավանդել Թեհրանի համալսարանում։ Նա ավելի քան 20 տարի գիտական գործունեություն ծավալեց համալսարանի աստվածաբանության և իսլամագիտության ֆակուլտետում։

Համալսարանի բակալավրի և դոկտորական կուրսերում նա դասավանդում էր Իսլամական գիտությունների ընդհանրություններ, Փիլիսոփայություն, Փիլիսոփայության պատմություն, Իսլամական հակասությունների պատմություն և Փիլիսոփայության ու միստիկայի փոխհարաբերություններ առարկաները։

Իսլամի նկատմամբ նրա վերաբեմունքը

Մոթահարին կարծում էր, որ իսլամը չճանաչված կրոն է։ Այս կրոնի իրականությունները մարդկանց աչքում փոփոխության են ենթարկվել և կրոնից մի խումբ մարդկանց հեռանալու կարևոր պատճառը կեղծ ուսմունքներն են, որոնք ներկայացվում են իսլամի անունից։ Մոթահարին ասում էր, որ իսլամին ամենաշատը վնասել են նրանք, ովքեր պնդում են, թե աջակցում են իսլամին։

 «Նյութապաշտության պատճառները» գիրքը

 «Նյութապաշտության պատճառները» գիրքը 1969 և 1970 թվականների նրա երկու դասախոսությունների ամփոփումն է, որը լույս տեսավ 1971 թ,․։ Գիրքը գրվել է այն

ժամանակաշրջանում, երբ երիտասարդների մոտ նկատվում էր հակում դեպի նյութապաշտական դպրոցներ, այդ թվում՝ մարքսիզմ։ 

Գրքում Մոթահարին ուսումնասիրում է դեպի նյութապաշտության միտման մեջ եկեղեցու դերը, փիլիսոփայական, սոցիալական և քաղաքական հայեցակարգերը և ներկայացնում այս ոլորտում առկա բացթողումներն ու թերությունները։

 «Իսլամական աշխարհայացք»

Երբ Մոթահարին իսլամական խմբերի հրապարակած պարբերականներում նկատեց շեղումներ և ծանոթացավ իսլամական աշխարհայացքի վերաբերյալ մի շարք մուսուլման մտավորականների աշխատանքներին, գրեց այս գիրքը, որում ներկայացրեց մտավորականների գաղափարական սխալները։

Հրատարակված աշխատանքները

Մորթեզա Մոթահարին հեղինակել է ավելի քան 50 գիրք, որոնցից ամենակարևորներից են «Իսլամական աշխարհայացք», «Ծանոթություն Ղուրանի հետ», «Իսլամը և ժամանակի պահանջները», «Լիարժեք մարդ», «Իսլամական հեղափոխության մասին» «Իսլամական Հանրապետության մասին», «Կրթությունն իսլամում», «Միասնություն», «Մարգարեություն», «Հանդերձյալ կյանք», «Հոսեյնի էպոսը», «Իրանի ու իսլամի փոխադարձ ծառայությունները», «Աստվածային արդարություն», «Ճշմարիտների պատմություն», «Նյութապաշտության պատճառները», «Բարոյական փիլիսոփայություն», «Պատմության փիլիսոփայություն», «Հիջաբի հարցը», «Կանանց իրավունքների համակարգը իսլամում», «Մահդիի ապստամբությունն ու հեղափոխությունը»։

Իմամ Խոմեյնու վստահելի խորհրդականը

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից և Փահլավիի ռեժիմի տապալումից հետո Այաթոլլահ Մոթահարին արդյունավետ գործունեություն է ծավալել հանուն իսլամական իշխանության ամրապնդման։ Նա նաև իմամ Խոմեյնու ամենակարևոր ու վստահելի խորհրդականն էր։

Սպանությունը

1979թ, երկրի հարցերի շուրջ քննարկումից հետո, այգում ինչ որ մեկը կանչեց Մոթահարիի անունը։ Երբ նա շրջվեց, հանցագործը կրակեց նրա վրա։ Մարդասպանը «Ֆորղան» ծայրահեղական խմբավորման անդամներից Մուհամեդ Ալի Բասիրին էր։ Կրակոցից հետո Մոթահարիին տեղափոխեցին հիվանդանոց, սակայն նա մահացավ։

Հատված՝ Մոթահարիի նահատակության կապակցությամբ իմամ Խոմեյնու ուղերձից

«Թեև չարակամների ու թշնամիների ջանքերին հակառակ իսլամական հեղափոխությունը հաղթեց, հակահեղափոխականներն անուղղելի վնասներ հասցրին ազգին,

իսլամական ու գիտական ոլորտներին: Դրանցից էր մեծ գիտնական և իսլամագետ  Մորթեզա Մոթահարիի սպանությունը։ Մոթահարին արժեքավոր ծառայություններ է մատուցել իսլամին ու գիտությանը, և ցավալի է, որ դավաճան ձեռքը գիտական ու իսլամական դաշտից վերցրեց այս պտղաբեր ծառը և բոլորին զրկեց նրա թանկարժեք պտուղներից։

Մոթահարին սիրելի զավակ էր և ամուր հենարան կրոնական ու գիտական ոլորտներում։ Նրա ծառայությունն օգուտ էր բերում իսլամին, ազգին և երկրին: Աստված ողորմի նրան»։

Իմամ Խամենեին՝ Մորթեզա Մոթահարիի մասին․ «Եթե չլինեին այս նահատակի ջանքերն ուղղված տարբեր խավերի ինտելեկտուալ կարիքների բավարարմանը և նոր հարցեր բարձրացնելը, իսլամական հասարակությունն այսօր այլ վիճակում կլիներ»։

Նահատակ Մոթահարիի հայտնի խոսքերից՝

Ջիհադ

Ղուրանն ասում է․ «Որպեսզի սարսափը ձեր թշնամու սիրտը պարուրի, և ձեր տարածքը չենթարկվի ոտնձգության, պատրաստեք ձեր ուժերն ու եղեք ուժեղ»։

(Ջիհադ/ էջ 28)

Աշխատանքն իսլամում

Իսլամն անգործության թշնամին է։ Քանի որ մարդը շահում է հասարակությունից, իսկ աշխատանքը անհատի և հասարակության լավագույն կառուցողական գործունեությունն է, իսկ գործազրկությունը՝ կոռուպցիայի ամենամեծ պատճառը, մարդը պետք է օգտակար աշխատանք կատարի։

(Հայտնություն և մարգարեություն / էջ 118)

Տնտեսության դերը

Իսլամի իրատեսական դպրոցը տնտեսությունը հիմք չի համարում, սակայն նաև չի անտեսում  դրա կարևոր դերը։

(Տասը զրույց / էջ 309)

Արևելյան կյանք

Ժամանակն է, որ Արևմուտքն ինչպես միշտ,  գիտության և արդյունաբերության մեջ ունեցած բոլոր առաջընթացներով հանդերձ, կյանքի փիլիսոփայությունը սովորի Արևելքից:

(Սեռական վարքագիծ / էջ 28)

Միաստվածային աշխարհայացք

Միաստվածային  աշխարհայացքը գրավիչ է։ Այն մարդկանց տալիս է կենսունակություն և քաջալերում է, առաջարկում վեհ ու սուրբ նպատակներ և ձևավորում նվիրված մարդկանց։

(Երկերի ժողովածու, հ. 2/էջ 84)

Իսլամի մարգարեն և խորհրդատվությունները

Թեև մարգարեն Աստծո առաքյալն էր, մարդիկ չէին սպասում, որ որևէ մեկի մասին կարծիք կազմելու համար նա կհարցնի իրենց կարծիքը։ Նա միշտ խորհրդակցում էր մարդկանց հետ»

(Իմաստություն և խորհուրդներ / էջ 120)

Իսլամի մարգարեն և Պաղեստինի հարցը

 Եթե իսլամի մարգարեն ողջ լիներ, ի՞նչ կաներ այսօր: Երդվում եմ Ալլահով, մարգարեն իր սուրբ գերեզմանում ցնցվում է հրեաների արարքներից: Երդվում եմ Աստծով, մենք անտեղյակ ենք։ Մարգարեի սիրտը Պաղեստինի պատճառով ցավում է։ Աստված վկա, մենք պատասխանատվություն ենք կրում։  (Զրույց Պաղեստինի մասին)

Հղումներ՝

 Մորթեզա Մոթահարի http://fa.wikifeqh.ir/

Հատվածներ նահատակ Մոթահարիի խոսքերից  

«Ռոշդ» ազգային ցանց

Fars․ Նահատակ Մոթահարի. Այսօր Պաղեստինի խնդիրը ցավ է պատճառել մարգարեի սրտին

 

Պիտակ