Հնդկաստանի ազգային արխիվում բացվել է Պարսից ծոցի վերաբերյալ 400 հազար փաստաթղթերի ցուցադրությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i217456-Հնդկաստանի_ազգային_արխիվում_բացվել_է_Պարսից_ծոցի_վերաբերյալ_400_հազար_փաստաթղթերի_ցուցադրությունը
Հնդկաստանի ազգային արխիվում բացվել է Պարսից ծոցի վերաբերյալ 400 հազար փաստաթղթերի ցուցադրությունը։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2024 12:29 Asia/Tehran
  • Հնդկաստանի ազգային արխիվում բացվել է Պարսից ծոցի վերաբերյալ 400 հազար փաստաթղթերի ցուցադրությունը

Հնդկաստանի ազգային արխիվում բացվել է Պարսից ծոցի վերաբերյալ 400 հազար փաստաթղթերի ցուցադրությունը։ 

Pars Today կայքի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Հնդկաստանում ԻԻՀ դեսպանի, մշակութային խորհրդականի և այդ երկրի ԲՈՒՀ-երի մի խումբ դասախոսների մասնակցությամբ կայացած արարողության ժամանակ, ներկայացվել են Պարսից ծոցի մասին պատմական փաստաթղթեր պարունակող տասնյակ գրքեր:
Պարսից ծոցից 3 հազար կմ հեռավորության վրա, Հնդկաստանի ազգային արխվում, պահվում են պարսկերեն լեզվով և պատմության չափ հին փաստաթղթեր։ Այս արխիվում կա ավելի քան 1․4 միլիոն պարսկերեն լեզվով փաստաթուղթ։ Այդ պատճառով, Հնդկաստանի ազգային արխիվը համարվում է պարսկական փաստաթղթերի կարևորագույն կենտրոններից մեկը։
Այդ փաստաթղթերից կարելի է  նշել Պարսից ծոցի փաստաթղթերի հավաքածուն, որը արժեքավոր տեղեկություններ է տալիս բրիտանական ներկայության ընթացքում տարածաշրջանի պատմության, քաղաքականության ու հարաբերությունների մասին։
Հնդկաստանի համալսարանենրի մի շարք դասախոսներ կարծում են, որ զբոսաշրջային գրավչությունների, նավթի և գազի մեծ պաշարների և Պարսից ծոցի աշխարհագրական կարևոր դիրքի պատճառով, արտատարածաշրջանային երկրները փորձել են շարունակել իրենց ներկայությունն այս տարածաշրջանում՝ ծոցի երկրների հարստությունը թալանելու նպատակով։
Ցուցադրության նպատակն է  Պարսից ծխոցի վերաբերյալ փաստաթղթերն ավելի հասանելի դարձնել աշխարհի տարբեր հետազոտական կենտրոնների ու հետազոտողնեորի համար։