Կեմպո մարտարվեստի համաշխարհային մրցաշարում Իրանն արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i217458-Կեմպո_մարտարվեստի_համաշխարհային_մրցաշարում_Իրանն_արժանացել_է_փոխչեմպիոնի_կոչմանը
Կեմպո մարտարվեստի համաշխարհային մրցաշարում Իրանն արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը։ ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցել են 45 երկրների կին և տղամարդ մարզիկներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2024 12:37 Asia/Tehran
  • Կեմպո մարտարվեստի համաշխարհային մրցաշարում Իրանն արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը

Կեմպո մարտարվեստի համաշխարհային մրցաշարում Իրանն արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը։ ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցել են 45 երկրների կին և տղամարդ մարզիկներ։

 Մրցաշարն անցկացվել է Թուրքիայում՝ պատանիների, երիտասարդների, մեծահասակների և վետերանների տարիքային խմբերում, մարզական պատրաստվածության և ինքնապաշտպանության բաժիններում, կիսակամպու, խառը,  նոքդաուն  և ֆուլ-կամպու մարզաձևերում:

Չեմպիոնական գոտուն արժանանալու համար, մարզիկները մրցել են բարձր վարկանիշ ունեցող և նախկինում չեմպիոնական տիտղոսի արժանացած մարզիկների հետ։ 

Իրանի 12 հոգանոց թիմը որը մրցաշարին մասնակցում էր «Կարմիր վիշապ» անունով, կեմպո մրցությունում նվաճեց 18 ոսկե, 11 արծաթե և 6 բրոնզե մեդալ, 6 ոսկե գոտի, իսկ MMA-ի բաժնում՝ 3 ոսկե գոտի և զբաղեցրեց փոխչեմպիոնի տեղը։ 

Առաջին տեղում էր Ռումինիան,  երրորդ տեղում՝ Թունիսը։