Ընդգծվել է պայմանավորվածությունների շրջանակներում Թեհրան-Բաքու ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i217478-Ընդգծվել_է_պայմանավորվածությունների_շրջանակներում_Թեհրան_Բաքու_ռազմական_և_պաշտպանական_համագործակցության_ընդլայնման_անհրաժեշտությունը
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն ու Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար և Նախիջևանի բանակի հրամանատարն ընդգծել են պայմանավորվածությունների շրջանակներում Թեհրան-Բաքու ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2024 08:12 Asia/Tehran
  • Ընդգծվել է պայմանավորվածությունների շրջանակներում Թեհրան-Բաքու ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն ու Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար և Նախիջևանի բանակի հրամանատարն ընդգծել են պայմանավորվածությունների շրջանակներում Թեհրան-Բաքու ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ` Ազիզ Նասիրզադեն Քարամ Մոստաֆաևի հետ Թեհրանում կայացած հանդիպմանն ընդգծել է տարբեր, այդ թվում՝ ռազմական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը։ 

Նա նշել է․ «Մշակութային, պատմական, կրոնական և քաղաքական ընդհանրությունները կարող են հարմար հարթակ ստեղծել երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության համար»։

Հանդիպմանն, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների կարևորությանը, Քարամ Մոստաֆաևն ասել է. «Երկու երկրների ԶՈՒ համագործակցությունը զարգանում է ռազմական և պաշտպանական համագործակցության երրորդ համատեղ հանձնաժողովի պայմանավորվածությունների շրջանակում»։

Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական հարաբերությունների և համագործակցության ընթացքը և ընդգծել պաշտոնյաների  միջև տարբեր մակարդակներով շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։