Նիգերի Առևտրի և արդյունաբերության նախարար. Իրանը օրինակելի է դարձել աֆրիկյան երկրների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i217500-Նիգերի_Առևտրի_և_արդյունաբերության_նախարար._Իրանը_օրինակելի_է_դարձել_աֆրիկյան_երկրների_համար
Pars Today-ի փոխանցմամբ, Նիգերի առևտրի և արդյունաբերության նախարարն իր երկրի շահագրգռվածությունն է հայտնել Իրանի հետ համագործակցության խորացման հարցում՝ բարձր գնահատելով Իրանի առաջընթացը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, տեխնոլոգիայի, և տեխնիկաինժեներական ​​ծառայությունների ոլորտում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 03, 2024 13:29 Asia/Tehran
  • Նիգերի Առևտրի և արդյունաբերության նախարար. Իրանը օրինակելի է դարձել աֆրիկյան երկրների համար

Pars Today-ի փոխանցմամբ, Նիգերի առևտրի և արդյունաբերության նախարարն իր երկրի շահագրգռվածությունն է հայտնել Իրանի հետ համագործակցության խորացման հարցում՝ բարձր գնահատելով Իրանի առաջընթացը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, տեխնոլոգիայի, և տեխնիկաինժեներական ​​ծառայությունների ոլորտում:

Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության «Սահաբ» Ցանցի HausaTV ալիքի հետ հարցազրույցում բարձր գնահատելով աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված Իրանի ջանքերը, Նիգերի Առևտրի և արդյունաբերության նախարար Մալլամ Սեյդու Ասմանը ասաց․ «Այսօր Իրանը օրինակելի է դարձել մեր երկրների համար, որոնք ունեն տարբեր տեսակի հարստություն՝ ջուր, գյուղատնտեսական հողեր, անասուններ, նավթ, ոսկի և շատ այլ բաներ»:

Սեյդու Ասմանը մատնանշել է Իրանի գիտական ​​բարգավաճումը դաժան պատժամիջոցների պայմաններում, և հավելել, որ, ի տարբերություն արևմտյան քարոզչության, Իրանը անկախ, զարգացող և առաջադեմ երկիր է։

Նիգերի Առևտրի և արդյունաբերության նախարարն այնուհետև պարզաբանել է, որ այն, ինչ նա նկատել է Իրան կատարած այցի ժամանակ, հակասում է արևմտյան մեդիա մեքենայում Իրանի Իսլամական Հանրապետության մասին ասվածին։

Այս հարցազրույցում Նիգերի Առևտրի և արդյունաբերության նախարարը նաև հույս է հայտնել, որ կողմերի միջև վերջերս կնքված պայմանագրերը հնարավորինս արագ կիրականացվեն։

Մալամ Սեյդու Ասմանը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի և Աֆրիկայի երկրորդ միջազգային համաժողովին։

Այս համաժողովը տեղի է ունեցել Թեհրանում ապրիլի 26-ին աֆրիկյան 30 երկրների պաշտոնյաների ներկայությամբ։

Թեհրան կատարած իր այցի ընթացքում Նիգերի Առևտրի և արդյունաբերության նախարարն այցելել է նաև ամենամյա ցուցահանդես (Iran Expo 2024), որն ավարտվել է 2024թ․ մայիսի 1-ին:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Աֆրիկան ​​մշտապես եղել է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։