Մայիս 03, 2024 18:24 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. «Ազնիվ Խոստում» գործողությունը ցույց տվեց Իրանի հզորությունը

 Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է, որ Իրանը ցուցադրեց իր հրամանատարական ուժը Սիոնիստական ​​ռեժիմի դեմ «Ազնիվ Խոստում» գործողության ժամանակ՝ ամենաբարձր ճշգրտությամբ անօդաչու թռչող սարքերով և հրթիռային ամենաբարդ և առաջադեմ օպերացիայի  իրականացման գործում:

2024 թվականի ապրիլի 1-ին, Սիոնիստական ​​ռեժիմը ահաբեկչական հարձակման ենթարկեց Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը, որի հետևանքով զոհվեցին Իրանի 7 ավագ ռազմական խորհրդականներ:

Իսլամական հեղափոխության գերաշնորհ առաջնորդ, Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին Թել Ավիվի գործողությունը որակել է հարձակում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի վրա՝ ընդգծելով, որ Սիոնիստական ​​ռեժիմը «կպատժվի»։

Այս առնչությամբ, 2024թ. ապրիլի 14-ի լուսաբացին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձեռնամուխ եղավ պատժելու այս ագրեսոր ռեժիմին «Ազնիվ խոստում» պատժիչ գործողությամբ՝ արձակելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ Պաղեստինի գրավյալ տարածքների ուղղությամբ։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոջաթ․ Մուհամմադ Հասան Աբու Թորաբիֆարդն այսօրվա ուրբաթօրյա աղոթքի քարոզներում հայտարարել է, որ արևմտյան աշխարհն այս գործողությունը մեկնաբանում է որպես տարածաշրջանում  քաղաքական ու ռազմական հավասարումների արմատական փոփոխությունների սկիզբ։

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչը հավելել է, որ այս փայլուն գործողության մեջ Սիոնիստական ​​ռեժիմը, ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան և նրանց հետ համախոհ երկրներն օգտագործեցին իրենց պաշտպանական բոլոր հնարավորություններն ու ներուժը, սակայն Իրանը սահմանափակ կերպով կիրառեց իր հարձակողական հնարավորությունները, և դա ցույց է տալիս մարտադաշտի իրավիճակը։

Հոջաթ․ Աբու Թորաբիֆարդը նշել է, որ Սիոնիստները առաջին անգամ կրեցին ամենմեծ  հետախուզական, անվտանգային և ռազմական պարտությունը՝  պաղեստինցիների Ալ-Աքսա փոթորկի գործողության շնորհիվ, իսկ Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բաժնի վրա հրթիռային հարձակման սխալ հաշվարկից հետո Իրանի «Ազնիվ խոստում» հաղթական գործողության հետևանքով Սիոնիստական ​​ռեժիմը ողբում է իր անպարտելիության առասպելի տապալումը։

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն ասել է. «Ազնիվ խոստում» գործողությունը Իրանի ցուցադրած տիեզերական գլուխգործոցի ակնառու օրինակն էր, որը Սիոնիստական ​​ռեժիմի և նրա դաշնակիցների համար արժեցել է ավելի քան երեք միլիարդ դոլար»:

Հոջաթ․ Աբու Թորաբիֆարդը, բացատրելով «Ազնիվ խոստում» գործողության հետեւանքները, ասաց. «Այս օպերացիան գրավեց փոքր ու մեծ տերությունների ուշադրությունը և որպես անդրսահմանային զորավարժություն՝ արժեքավոր փորձ եղավ Իրանի պաշտպանական կառուցվածքի և դիմադրության առանցքի համար և մեծացրեց Իրանի, տարածաշրջանի և դիմադրության առանցքի պաշտպանական հնարավորությունները, քանի որ այս իրադարձությունը համարվում էր ԱՄՆ-ի պարտությունը զսպման գործում»:

Թեհրանի աղոթապետը հավելել է. «Տարածաշրջանում սկսվել է նոր դարաշրջան, որի գլխավոր դերակատարները իսլամական աշխարհի խիզախ, հավատցյալ և համբերատար ազգերն են, իսկ դրա ողնաշարը դիմադրության առանցքն է»։

Հոջաթ․ Աբու Թորաբիֆարդը հայտարարել է. «Այս գործողության ուղերձներից մեկն այն էր, որ նախ՝ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական ռազմավարության մեջ պատերազմի ընդլայնումն ու տարածումը տեղ չունի, և Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում և իսլամական և հարևան երկրներում անվտանգությունը բարձրացնելու հարցին, բայց միևնույն ժամանակ Իրանը անվտանգության բարելավումը համարում է զսպողական մակարդակի բարձրացման մեջ»։

Թեհրանի աղոթապետն ընդգծել է, որ ցանկացած ուժ, որը քայլեր կձեռնարկի Իրանի դեմ, կբախվի կոշտ պատասխանի, և որևէ զիջում չի լինելու:

Հոջաթ․ Աբու Թորաբիֆարդն ասել է, որ Ամերիկան ​​և նրա արևմտյան դաշնակիցները պետք է դասեր քաղեն Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, ինչպես նաև Իրան-Իրաք ութամյա պատերազմում և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ երկարատև պատժամիջոցների հարցում իրենց ձախողումներից և վերանայեն իրենց քաղաքական և ռազմական ռազմավարությունը տարածաշրջանում քաղաքական հավասարումների փոփոխության և մանկասպան ու չար ռեժիմի ամոթալի ձախողումների կապակցությամբ, և չկրկնեն նախկին հաշվարկային սխալները:

Միևնույն ժամանակ, Թեհրանի ժամանակավոր ուրբաթօրյա աղոթապետն ընդգծել է. «Տարածաշրջանի անվտանգության համար միակ ռազմավարությունն է ընդառաջել Պաղեստինի արժանապատիվ ժողովրդի կոչին, ձևավորել անկախ պաղեստինյան պետություն Երուսաղեմ մայրաքաղաքով, և դիմել պաղեստինյան ժողովրդի՝ այդ թվում մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների քվեներին»: