Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաները փոխանցել այլ երկրներին. Մոհամադ Էսլամի
https://parstoday.ir/hy/news/iran-i217616-Իրանը_պատրաստ_է_միջուկային_տեխնոլոգիաները_փոխանցել_այլ_երկրներին._Մոհամադ_Էսլամի
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը Սպահանում այցելել է խաղաղ ատոմի ոլորտում Թեհրանի ձեռքբերումների ցուցահանդես:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2024 11:56 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաները փոխանցել այլ երկրներին. Մոհամադ Էսլամի

Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը Սպահանում այցելել է խաղաղ ատոմի ոլորտում Թեհրանի ձեռքբերումների ցուցահանդես:

Թեհրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաները փոխանցել այլ երկրներին՝ գիտելիքների փոխանակման նոր համակարգ ստեղծելու նպատակով։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։

Էսլամին ներկա է գտնվել Միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների առաջին միջազգային խորհրդաժողովին ընդառաջ Սպահանում անցկացվող խաղաղ ատոմի ոլորտում Իրանի ձեռքբերումների ցուցահանդեսին:

«Իմպերիալիստ պետությունների գերիշխանության դեմ պայքարելու համար մենք պատրաստ ենք այլ երկրներին փոխանցել այդ (միջուկային – խմբ.) տեխնոլոգիաները, որ կոտրվեն արգելքները և այլ գիտական կարգ առաջանա։ Դա գործիքներ է պահանջում, և քայլերից մեկը միջուկային ոլորտում ձեռքբերումների ցուցահանդեսի անցկացումն է», - ասել է նա։

Մայիսի 6-8-ը Սպահանում տեղի են ունենում Ատոմային էներգիայի երեսուներորդ ազգային համաժողովը և Միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիայի առաջին միջազգային համաժողովը: Համաժողովի գլխավոր մասնակիցներն են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ՄՀԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին: