Ռուսաստան-Հնդկաստան տարանցիկ գնացքի ժամանումը Իրան՝ Ինչեբորունի երկաթուղային սահմանից
Ռուսաստանից Հնդկաստան տարանցիկ բեռները Ինչեբորունի երկաթուղային միջանցքով մուտք են գործել Իրանի տարածք։
Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության հայտարարության համաձայն՝ Ռուսաստանից Բանդար Աբաս մեկնած երկրորդ բեռնարկղային տարանցիկ գնացքը՝ 774 տոննա բեռով, ներառյալ 16 վագոն և 31 կոնտեյներով, Իրան է մուտք գործել Ինչեբորունի երկաթուղային սահմանից։
Ըստ այս հաղորդագրության՝ այս տարանցիկ գնացքը մաքսային ձեւակերպումներն ավարտելուց անմիջապես հետո ուղեվորվել է դեպի Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս։
Ինչեբորունը Իրանի և Թուրքմենստանի սահմանին գտնվող Գոլեստան նահանգի միակ ցամաքային և երկաթուղային մաքսակետն է: Վերջին տարիներին Ղազախստան-Թուրքմենստան-Իրան միջազգային երկաթուղու շահագործմամբ և Ինչեբորունից անցնելով, ԻԻՀ մաքսային համալիրի առօրյա գործունեությանը ավելացել են երկաթուղային մաքսային ծառայությունները: