Մայիս 06, 2024 16:55 Asia/Tehran
  • Իրանական ռազմական անօդաչու թռչող սարքերի և տեխնիկայի գնորդները հերթ են կանգնել

Breaking Defense ռազմական վերլուծական բազան մի զեկույցում գնահատել է Իրանի կողմից իրականացված «Ազնիվ խոստում» անօդաչու թռչող սարքերի և հրթիռային գործողության գլոբալ հետևանքներից մեկը։

Breaking Defense վերլուծական բազան իր հոդվածում նշել, որ չնայած մի քանի երկրների համագործակցությամբ Իսրայելը դիմակայեց Թեհրանի հարձակմանը, սակայն չի նվազել միջազգային հետաքրքրությունն իրանական ԱԹՍ-ների նկատմամբ և վերլուծաբաներն ասում են թե համաշխարհային շուկան շահագրգռված է ցածր գնով իրանական բարձորակ ԱԹՍ-ներ գնելու համար։

Այս հոդվածում ասվում է. -Միգուցե Իսրայելը և նրա դաշնակիցները կարողացել են դիմակայել Իրանից արձակված 300 անօդաչու թռչող սարքերին ու հրթիռնեին, սակայն ըստ փորձագետների, դա հրաժարվելու պատճառ չի հանդիսացել Թեհրանի անօդաչու սարքերի հաճախորդների համար։