Մայիս 07, 2024 12:34 Asia/Tehran
  • Դեղաբույսերի մասին գիտության արտադրության ոլորտում Իրանը 4-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում ․ Առողջության բարելավում իրանական ավանդական բժշկության միջոցով
    Դեղաբույսերի մասին գիտության արտադրության ոլորտում Իրանը 4-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում ․ Առողջության բարելավում իրանական ավանդական բժշկության միջոցով

Pars Today- Իրանի նախագահի գիտական վարչության դեղաբույսերի և ավանդական բժշկության ոլորտում գիտության և տեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղարը հայտարարել է, որ իրանցի հետազոտողները աշխարհում դեղաբույսերի և ավանդական բժշկության ոլորտում գիտության արտադրության չորրորդ տեղն են գրավել։

Իրանի նախագահի գիտական վարչության գիտության և տեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղար «Մուհամմեդռեզա Շամս Արդականին», անդրադառնալով բուժիչ բույսերի և ավանդական բժշկության հազարամյա պատմությանը, ասաց.- 2007 թվականին ավանդական բժշկության ֆակուլտետների հիմնադրումից հետո․ գիտության արտադրության ոլորտում մեծ հաջողություն արձանագրեցինք աշխարհում, և վերջին երկու տարվա ընթացքում հաջողել ենք աշխարհում չորրորդ տեղն զբաղեցնել, ինչը շատ առանձնահատուկ հաջողություն է:

Շամս Արդականիի խոսքով, Իրանի ժողովուրդը դրական է վերաբերվում դեղաբույսեր վաճառողների հետ։ Դեղաբույսեր վաճառողները ևս շատ դեպքերում կարողացել են շահել մարդկանց վստահությունն ու գոհունակությունը:

Իրանի կառավարության այս պաշտոնյան հայտարարել է.- Իրանական գիտելիքահենք ընկերությունները լավ են աշխատել տարբեր ոլորտներում, և մենք այժմ պետք է համերաշխ աշխատենք՝ ավելացնելու առկա կարողությունները: Վերջին տարիներին բնությանը վերադառնալն ընդգծվել է բոլոր ոլորտներում։ Հուսով ենք, որ մեր ջանքերով և մեր բոլոր կարողություններով ավելի հաջողակ կլինենք, քան նախկինում։

Շամս Արդականին իրանական ավանդական բժշկության մասին ասաց. -Իրանական ավանդական բժշկության շատ ուսմունքներ հիմնված են ապրելակերպի փոփոխության վրա և արմատավորված են մարդկանց մշակույթում. Հետևաբար, այն լավ ընդունված է, և նրա ծառայությունները  հասանելի մարդկանց համար:

Իրանցի այս պաշտոնյան ասել է.- Առողջության բարելավումը և հիվանդությունների նվազեցումը պահանջում են մարդկանց առողջապահական գրագիտության մակարդակի բարձրացում և նրանց վարքագծի փոփոխություն: Այսօր կենսակերպի, սննդի տեսակի, անգործության և այլնի փոփոխության պատճառով, չնայած վարակիչ հիվանդությունների վերահսկմանը, ավելացել են ոչ վարակիչ հիվանդությունները։

Վերջում, Շամս Արդականին առողջության պահպանմանը նպաստող ամենակարեւոր սկզբունքը համարեց «ավանդական բժշկության վրա հիմնված սնուցման հիմունքների հարգումը» ։