Մայիս 07, 2024 18:12 Asia/Tehran
  • Միջազգային համաժողով՝ «Կրոնական գործիչները և Գազայի հարցը» խորագրով

Այսօր երեքշաբթի Թեհրանում միաստվածային կրոնների առաջնորդների ներկայությամբ տեղի է ունեցել «Կրոնական գործիչները եւ Գազայի հարցը» միջազգային համաժողովը։

Միջոցառումը տեղի է ունեցել Իսլամական մշակույթի և մտքի  հետազոտական ինստիտուտի ղեկավար այաթոլլա Ալի Աքբար Ռաշադի, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ  արքեպիսկոպոս Սարգսյանի,  և հրեաների, զրադաշտականների  ու ասորիների հոգևոր առաջնորդների ներկայությամբ։

Իսլամական մշակույթի և մտքի հետազոտական ​​ինստիտուտի ղեկավար և հիմնադիր այաթոլլա Ալի Աքբար Ռաշադն այս  համաժողովում ասաց. «Այսօր Պաղեստինի հարցը չի վերաբերում միայն մեկ տարածաշրջանին, այլ այն ինչ տեղի է ունենում  համաշխարհային մասշտաբով է, և  տարածաշրջանային հակամարտություն չէ»։

Ընդգծելով, որ Պաղեստինի պատերազմը համաշխարհային պատերազմ է՝ նա հավելեց. «Գաղութացման մեթոդները փոխվել են,անցյալում զորաշարժ  էին անում և մի ժողովրդի գերում էին, հետագայում նրանք կիրառեցին այլ մեթոդներ՝ որպես նոր գաղութատիրություն։ Աշխարհի կեսը չպետք է կանգնի մյուս կեսի դեմ և հարձակվի մյուս կողմի վրա»։

Այաթոլլա Ալի Աքբար Ռաշադն ասել է.-«Սիոնիստական ​​ռեժիմը չհասավ իր հայտարարած նվազագույն նպատակներին, նա ցանկանում էր ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, սակայն համաշխարհային ՀԱՄԱՍ-ը և Պաղեստինի հարցը վերածնվեցին»։