Մայիս 08, 2024 11:10 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. «Ազնիվ խոստում» գործողությունն ազգային հպարտություն առաջացրեց

Նշելով, որ «Ճշմարիտ խոստում» գործողությունն ազգային հպարտություն առաջացրեց և շրջադարձային դեր ունեցավ կոնսենսուսի ձևավորման հարցում, ԻԻՀ նախագահն սել է. «Այս գործողությունն ապացուցեց, որ հզոր Իրանը կարող է հեռացնել պատերազմի ստվերը և ռազմական տարբերակը»։

Հեռուստատեսային ուղիղ եթերում դիմելով ժողովրդին, Էբրահիմ Ռայիսին  «Ազնիվ խոստում» գործողությունն անվանել է հեղափոխական ռացիոնալության հստակ դրսևորում, հավելելով․ «Որոշ դեպքերում հարցերը լուծում են բանակցությունները, որոշ դեպքերում՝ հրթիռները։ Մենք երբեք չենք լքել բանակցությունների սեղանը, սակայն ողջ ուժով կանգնած ենք նրանց դիմաց, ովքեր փորձում են թշնամական քայլի դիմել Իրանի դեմ»։ 
Նա հավելել է․ «Եթե եվրոպական երկրները և աշխարհի այլ երկրներ ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ, մենք պատրաստ ենք ջերմորեն սեղմել նրանց ձեռքերը»։ 
Նշելով, որ 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում հեղափոխության ռացիոնալության դիսկուրսը փոխարինել է «աղաչանքի» դիվանագիտությանը, Ռայիսին հավելել է․ «Հեղափոխական ռացիոնալության դրսևորումներից մեկը լինելու է երկրի տնտեսական բարգավաճումը»։
Ապրիլի 1-ին  Սիոնիստական ռեժիմը հարձակում իրականացրեց Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա, ինչի հետևանքով զոհվեցին 7 իրանցի ռազմական խորհրդականներ։  
Ապրիլի 14-ին Իրանն իրականացրեց «Ազնիվ խոստում» հակաիսրայելական պատժիչ գործողությունը, ԱԹՍ-ներ  ու հրթիռներ արձակելով օկուպացված տարածքների ուղղությամբ։