Մայիս 08, 2024 16:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի առևտրի ազատ գոտիներում ներդրումների զգալի աճ է գրանցվել

Իրանի Իսլամական Հանրապետության ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ ազատ գոտիներում ներդրումների պահանջարկը 4 անգամ ավելացել է, և ընդգծել, որ այս ոլորտում Իրանի հինգ հատկանիշներից են Իրանում արտադրության ցածր ծախսերը, զարգացած ենթակառուցվածքները, այդ գոտիների հարմար հասանելիությունը շուկաներին, ձեռնարկատիրության հեշտությունը և  հարկային ու մաքսային արտոնությունները:

Անկասկած, այս տնտեսական հանգամանքներին պետք է գումարել անվտանգության խնդիրը և ընդգծել, որ կապիտալի անվտանգությունն ու սոցիալական ապահովությունը կարևոր և ազդեցիկ ցուցանիշներ են Իրանում, հատկապես ազատ գոտիներում ներդրողներ ներգրավելու համար։

 

Ուստի, ըստ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական Հոջաթ․ Աբդուլմալեքիի, ազատ գոտիներում ներդրումային փաթեթներն ունեն երեք մաս, որոնց առաջին մասում կատարվում են տեխնիկատնտեսական հիմնավորում, հաջորդ մասում՝ նախագծի շահութաբերությունն է։ Իսկ Եզրափակիչ մասում կա հողատարածքի և ենթակառուցվածքների, այդ թվում  էներգակիրների տրամադրումն է, և վերջապես անանուն լիցենզիայի տրամադրում, որպեսզի ներդրողը ստիպված չլինի սպասել նախնական լիցենզիաներին: Իրանի Իսլամական Հանրապետության ազատ գոտիները, որոնք ստեղծվել են սահմանամերձ տարբեր վայրերում, ներդրումների համար նախատեսված խթանների շնորհիվ ոչ միայն հարմար հարթակ են ներդրումների համար, այլ նաև արտահանման կարևոր հարթակ դեպի հարևան երկրներ։

Միջազգային տնտեսագիտության փորձագետ Իրաջ Մալեքին այս առնչությամբ ասում է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը և՛ ցամաքային, և՛ ջրային սահմաններով բազմաթիվ հարևաններ ունեցող  երկրներից է, և նրանցից յուրաքանչյուրի համար նախատեսվել են անհրաժեշտ ազատ գոտիներ, օրինակ՝ հարավում Արվանդ ազատ գոտին է, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Մաքուի ազատ գոտին է, որոնք կարող են ներգրավել ցանկացած ներդրում՝ ներդրումների հետաքրքրության տեսակի առումով»: Այդ իսկ պատճառով Իրանի ազատ գոտիները համարվում են «ներդրումային դրախտ», և պատճառն այն է, որ դրանք ունեն եզակի առանձնահատկություններ։

Թեև որոշ երկրներում բիզնեսով զբաղվելու դյուրինությունը կարող է ավելի նպաստավոր լինել, քան Իրանում, բայց արտադրության ինքնարժեքը կարող է բարձր լինել, կամ նրանք չունեն հասանելիություն կամ ունեն խիստ սահմանափակ հասանելիություն էներգիայի ռեսուրսներին ու շուկաներին արտադրության համար:

Ուստի, կարելի է ասել, որ աշխարհի երկրների մեծամասնությունը չունի Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորություններն ու նրա ռազմավարական դիրքը, օրինակ, կարելի է մատնանշել Իրանի ռազմավարական դիրքը որպես մայրցամաքների հանգուցային կապ՝ ունենալով օդային, ցամաքային, ծովային, երկաթուղային տրանսպորտային գծեր, որոնք մեծապես նվազեցնում են ապրանքների՝ թիրախային շուկա տեղափոխելու ծախսերը։

Այս հարցը հատկապես ավելի մեծ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով ծովային ուղիների, ինչպես նաև Մետաքսի ավտոճանապարհի ու երթուղու կարևորությունը։ Ուստի անցյալ տարի Իրանի ազատ և հատուկ գոտիներում ներդրումների պահանջարկը նախորդ երկու տարիների համեմատ աճել է 4,2 անգամ։ Մինչդեռ, ըստ Իրանի Իսլամական Հանրապետության ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարի, կառուցվող նախագծերն աճել են 7,5 անգամ։ Անցյալ տարի ներդրողներին ներկայացվեց ավելի քան 1000 ներդրումային փաթեթ, որոնք շատ գրավիչ էին ներդրողների համար։

 

Դրանց թվում, որը շատ նպաստավոր էր ներդրումներ ներգրավելու հարցում, ընթացակարգերի վերացումն է։ Ներդրումների գործընթացի դյուրացումը և դրա կապիտալի արագ վերադարձը նպաստել են, որ ներդրողները, ուսումնասիրելով տարբեր ոլորտներում ներդրումների շահույթն ու կորուստը, ավելի մեծ ցանկություն ցուցաբերեն Իրանի ազատ և հատուկ գոտիներում ներդրումներ կատարելու համար: