Մայիս 08, 2024 17:33 Asia/Tehran
  • Իրանի «Էլեկոմպ» ցուցահանդեսին Հայաստանի պատվիրակության ներկայությունը Հաստատ է

Թեհրանի Համակարգչային արհեստակցական համակարգի կազմակերպության ղեկավարն ասել է․ «Այս տարվա «Էլեկոմպի» (Elecomp)՝ Էլեկտրոնիկայի, համակարգիչների, էլեկտրոնային առևտրի միջազգային ցուցահանդեսում մենք կունենանք օտարերկրյա հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Սիրիայից, Հորդանանից և մի շարք այլ երկրներից։ Ցուցահանդեսին մասնակցելու հայտ են ներկայացրել մի քանի այլ երկրներ, որոնց հայտը քննարկվում է»։

Ալի Հաքիմ Ջավադին 27-րդ Էլեկոմպի ցուցահանդեսի շրջանակում կայացած ասուլիսում խոսեց այս ցուցահանդեսի կարևորության մասին և ընդգծեց, որ այս շրջանում փորձելու են ճանապարհ հարթել ստարտափների համար, որպեսզի նրանք հնարավորություն գտնեն ներկայանալու և այս դաշտում ներդրումներ կատարելու համար։

Անդրադառնալով «Էլեկոմպի» ցուցահանդեսի 30-ամյա պատմությանը՝ Թեհրանի համակարգչային արհեստակցական համակարգի կազմակերպության ղեկավարը հավելեց. «Ակնկալվում է, որ բազմաթիվ ընկերություններ կմասնակցեն այս տարվա ցուցահանդեսին, կներկայանան ու ներդրումներ կանեն այս ոլորտում։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ, ICT) ոլորտում ներդրումները զարգացնող են և կգրավեն բազմաթիվ մարդկանց ուշադրությունը»:

Նշենք, որ «Բոլորս միասին հանուն թվային տնտեսության» կարգախոսով Իրանի 27-րդ «Elecomp»-ի ցուցահանդեսը Թեհրանում կանցկացվի հունիսի 28-ից սկսած՝ երեք օր տևողությամբ։