Իրանը քննադատել է Միջազգային քրեական դատարանի նկատմամբ ճնշումների գործադրումը
https://parstoday.ir/hy/news/iran-i217746-Իրանը_քննադատել_է_Միջազգային_քրեական_դատարանի_նկատմամբ_ճնշումների_գործադրումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի դատավորներին ուղղված՝ ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի որոշ ներկայացուցիչների սպառնալիքներն ու ճնշումների գործադրումը մտահոգիչ  ու ամոթալի է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2024 12:34 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է Միջազգային քրեական դատարանի նկատմամբ ճնշումների գործադրումը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի դատավորներին ուղղված՝ ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի որոշ ներկայացուցիչների սպառնալիքներն ու ճնշումների գործադրումը մտահոգիչ  ու ամոթալի է։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նասեր Քանաին X-ում գրել է․ «ԱՄՆ Կոնգրեսի և ԱՄՆ Սենատի մի խումբ ներկայացուցիչներ փորձում են սպառնալ և ճնշում գործադրել Միջազգային քրեական դատարանի դատախազների և դատավորների վրա, Սիոնիստական ռեժիմի քաղաքական ու ռազմական պաշտոնյաների կողմից ռազմական հանցագործությունների և ցեղասպանության  անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Սա ամոթալի և մտահոգիչ է»։

Նա նշել է․ «Միջազգային քրեական դատարանի դատախազների և դատավորների աշխատանքին  միջամտությունը հակասում է պատերազմական հանցագործներին պատժելու  դատարանի նպատակներին։ Իսկ նման սպառնալիքների դեմ  լռությունը կկանխի արդարադատության իրականացումը և կնպաստի պաղեստինցիների նկատմամբ հանցագործությունների շարունակությանը»։

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարել են, որ եթե Հաագայի դատարանը Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների ձերբակալության վճիռ արձակի, իրենք կբարձրացնեն այս դատարանի դատավորներին պատժելու մասին օրենքի հարցը։