Իսլամաֆոբիան, Շիաֆոբիան և Իրանաֆոբիան Արեւմուտքի 3 լուրջ նախագծերն են
Իրանի Իսլամական դավանանքների մերձեցման ֆորումի գլխավոր քարտուղար Հոջաթ-օլ-Էսլամ Համիդ Շահրիարին, լուսաբանելով համաշխարհային իմպերիալիզմի նպատակներն ու ծրագրերը իսլամական աշխարհում պառակտում ստեղծելու համար, հայտարարեցլ է, որ իսլամաֆոբիան, շիաֆոբիան և իրանաֆոբիան Արևմուտքի նախագծերն են իր նպատակներին հասնելու համար։
Իրանի Իսլամական դավանանքների մերձեցման ֆորումի գլխավոր քարտուղար Հոջաթ-օլ-Էսլամ Համիդ Շահրիարին, Իրաքում Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Բաղդադում Իսլամական միասնության գագաթնաժողովի անցկացմանը, նշել է, որ մեր տեսլականն է հասնել մեկ իսլամական ումմայի՝ հանուն Իսլամական երկրների միության ձևավորման: Նա ասել է.- Իսլամական աշխարհում միասնության ու մերձեցման ծրագրումն ու իրագործումը Իրանի առաջնահերթություններից է։
Հոջաթ-օլ-Էսլամ Շահրիարին լուսաբանելով համաշխարհային իմպերիալիզմի նպատակներն ու ծրագրերը՝ մահմեդական աշխարհում պառակտում ստեղծելու համար , ասել է,- Իսլամաֆոբիան, շիաաֆոբիան և իրանաֆոբիան Արևմուտքի նախագծերն են՝ իր նպատակներին հասնելու համար:
Նա հավելել է, -Արևմուտքը մտադիր է իսլամաֆոբիայի նախագծով մեկուսացնել աշխարհի մուսուլմաններին, և շիաֆոբիայի միջոցով փորձում է կրոնական պառակտում առաջացնել իսլամական աշխարհում, իսկ իրանաֆոբիայի միջոցով ձգտում է առճակատում ստեղծել ժողովուրդների և Իսլամական Իրանի միջև։
Անդրադառնալով Ուրմիա քաղաքում և Քրդստան ու Գոլեստան նահանգներում երեք ներքին նիստերի անցկացմանը և հարևան երկրների կրոնագետներին ու մտավորականներին հրավիրելուն, Հոջաթ-օլ-Էսլամ Շահրիարին հստակեցրել է, որ կարծիքների փոխանակումն ու կարեկցանքի ձևավորումը շիա և սուննի կրոնագետների միջև և երկրորդ նստաշրջանի անցկացումն Իրաքում, մեծ ազդեցություն ունեցան Արևմուտքի նախագծերի ձախողման հարցում։
Հոջաթ-օլ-Էսլամ Շահրիարին անդրադառնալով Ալ-Աքսայի փոթորկից հետո Իրանի և իսլամական աշխարհի այլ երկրների կրոնագետների և մտավորականների միջև հարաբերությունների փոփոխությանն ընդգծել է, -Ստեղծված մթնոլորտը լավ հնարավորություն է ուժեղացնելու դիմադրության, միասնության և կարեկցանքի ճակատն իսլամական աշխարհում:
Նշենք, որ չորեքշաբթի օրը Բաղդադում անցկացվել է Իրաքի իսլամական միասնության երկրորդ համաժողովը՝ «Ալ-Աքսա փոթորիկը․․․դեպք և ինքնություն» նշանաբանով։
Իսկ այսօր մայիսի 9-ին այս համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի Գերագույն խորհրդի նիստը՝ մի խումբ շիա և սուննի կրոնագետների մասնակցությամբ։