Իսլամաֆոբիայի ակտիվացում Ամերիկայում՝ Իսրայելին աջակցելու նպատակով
(last modified Tue, 04 Jun 2024 12:47:51 GMT )
Հունիս 04, 2024 16:17 Asia/Tehran
  • Իսլամաֆոբիայի ակտիվացում Ամերիկայում՝ Իսրայելին աջակցելու նպատակով

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներում իսլամաֆոբիան մի երևույթ է, որը բացահայտորեն  հակասության մեջ է ազատության հետ և ամերիկացի երիտասարդների համար դարձել է ԱՄՆ-ի կառավարությանը չվստահելու գործոն։

2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում նշվող Գոհաբանության օրը, երեք 20-ամյա պաղեստինցի ուսանողներ, ովքեր շրջում էին Վերմոնտ նահանգի Բուրլինգթոնում, հանկարծակ մի անծանոթի կողմից հրաձգության թիրախ դարձան:

Այս հրաձգության զոհերից Հիշամ Ավարտանին գոտկատեղից ներքև  կաթվածահար է եղել։ Երբ երեք ուսանողները պաղեստինյան սև ու սպիտակ քեֆիյե շարֆ էին կրում և խոսում էին արաբերեն ու անգլերեն, ենթադրություններ  տարածվեցին, թե այս  երիտասարդները իսլամաֆոբիայի հետևանքով հարձակման զոհ են դարձել:

Այս կապակցությամբ Վերմոնտի Միդլբերի քոլեջը հրաձգությունը որակել է որպես «ամերիկյան համալսարաններում իսլամաֆոբ  գործողությունների զգալի աճի» վկայություն:

Ավարտանիի մայրը՝ Էլիզաբեթ Փրայսը, ռադիոհարցազրույցում ասել է, որ նա երեք երեխա է մեծացրել Հորդանան գետի Արևմտյան ափին, որտեղ երեխաները սովորաբար բախվում են իսրայելցիների և ավանաբնակների բռնություններին, և որ ինքը երբեք չէր կարծում, որ Հիշամը Միացյալ Նահանգներում կհայտնվի հրաձգության թիրախում։ 

«Ես չէի կարծում,որ թե ԱՄՆ-ում ևս պաղեստինցի լինելը նշանակում է անապահով լինել», ասել է Էլիզաբեթ Փրայսը։

Իսլամաֆոբիան, անկասկած, մեծ խնդիր է, որն առկա է Միացյալ Նահանգներում և  դրանից դուրս: Հաճախ  զգացվում է, որ մուսուլմանների կյանքը  իսկապես անարժեք է, քանի որ գրեթե մեկ միլիոն մարդ է զոհվել Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմների  հետևանքով։  Ուստի Գազայում սպանված 36000 պաղեստինցիների կյանքը, որոնք հիմնականում մուսուլմաններ են, արժեք չունի ԱՄՆ-ի համար:

Միացյալ Նահանգներում մուսուլմանները շարունակում են խոցելի մնալ բռնությունների նկատմամբ, և  նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը, ինչպես   արաբներինն ու պաղեստինցիներինը, շարունակում են մնալ սպառնալիքի տակ:

Մյուս կողմից, որոշ ամերիկյան կառույցներ դեպի իսլամ հակվելը մեկնաբանում են գրեթե որպես հակասեմիտիզմ։

Ամերիկացի երիտասարդները, ովքեր այսօր գտնվում են բողոքի շարժումների կենտրոնում, իսլամաֆոբիայի դեմ պայքարը  զգալիորեն ընկալում են, որպես պաղեստինցիների իրավունքների վերականգնման նախադրյալ։ Այս երիտասարդները գիտեն նաև, որ ԱՄՆ-ին հակաիսլամական նախապաշարմունքներից  փրկելու համար պահանջվում է Պաղեստինի ժողովրդին փրկել ճնշումներից: