Թեհրանի գրքի տոնավաճառում ներկայացվել է իսլամի մարգարեի գերդաստանի մասին պատմող 15 գիրք
Թեհրանի գրքի 35-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացվել է իսլամի մարգարեի ընտանիքի և շիականության թեմայով եվրոպական և աֆրիկյան լեզուներով 15 գիրք։
«Ահլե բեյթ» համաժողովի գլխավոր քարտուղար այաթոլլահ Ռեզա Ռամեզանիի ներկայությամբ կայացած արարողության ժամանակ ներկայացվել են հետևյալ գրքերը՝ «Մայր մտնող արև» գերմաներենով, «Հրամաններ կանանց համար», «Ահլե բեյթի դպրոցի պահապանը» անգլերենով, «Ծանոթություն իսլամի հետ» ռուսերենով, «Շիան և իսլամի կանոնը» ֆրանսերենով, «Հայացք իմամ Մահդիի կառավարմանը» քոսա լեզվով, Al-Salwa Ma'raj al-Mu'min սուահիլի և ֆուլանի լեզուներով, «Ճշմարտությունն ինչպես որ կա» ռուանդերեն և ֆուլանի լեզուներով, ինչպես նաև «Իմամ Հոսեյն», «Մարգարեի կերպպարը», , «Արդարությունն Ահլե Բեյթի դպրոցում», «12 իմամների շիա համոզմունքները» և Gharr al-Hakm wa Darr al-Kam գրքերը՝ սուահիլի լեզվով։
Արարողության ժամանակ, նշելով, որ զարգացած հասարակությունը տեղեկացված հասարակությունն է, Ռեզա Ռամեզանին ասել է․ «Գրքերը մարդկանց օգնում են կապ հաստատել անցյալի ու ապագայի հետ»։
Անդրադառնալով Իրանի գիտական առաջընթացին, Ռամեզանին ասել է․ «Իսլամական հեղափոխության սկզբում Իրանի գիտական վարկանիշը 57 էր։ Այսօր մենք զբաղեցնում են 15-րդ հորիզոնականն, իսկ որոշ ոլորտներում գիտական աճով աշխարհի լավագույն տասնյակում ենք»։