Իսլամաֆոբիան, Շիաֆոբիան և Իրանաֆոբիան Արեւմուտքի 3 լուրջ նախագծերն են
(last modified Thu, 09 May 2024 13:51:12 GMT )
Մայիս 09, 2024 17:21 Asia/Tehran
  • Իսլամաֆոբիան, Շիաֆոբիան և Իրանաֆոբիան Արեւմուտքի 3 լուրջ նախագծերն են
    Իսլամաֆոբիան, Շիաֆոբիան և Իրանաֆոբիան Արեւմուտքի 3 լուրջ նախագծերն են

Իրանի Իսլամական դավանանքների մերձեցման ֆորումի գլխավոր քարտուղար Հոջաթ-օլ-Էսլամ Համիդ Շահրիարին, լուսաբանելով համաշխարհային իմպերիալիզմի նպատակներն ու ծրագրերը իսլամական աշխարհում պառակտում ստեղծելու համար, հայտարարեցլ է, որ իսլամաֆոբիան, շիաֆոբիան և իրանաֆոբիան Արևմուտքի նախագծերն են իր նպատակներին հասնելու համար։ 

Իրանի Իսլամական դավանանքների մերձեցման ֆորումի գլխավոր քարտուղար Հոջաթ-օլ-Էսլամ Համիդ Շահրիարին,  Իրաքում Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Բաղդադում Իսլամական միասնության գագաթնաժողովի անցկացմանը, նշել է, որ մեր տեսլականն է հասնել մեկ իսլամական ումմայի՝ հանուն Իսլամական երկրների միության ձևավորման: Նա ասել է.- Իսլամական աշխարհում միասնության ու մերձեցման ծրագրումն ու  իրագործումը Իրանի առաջնահերթություններից է։

 Հոջաթ-օլ-Էսլամ Շահրիարին լուսաբանելով համաշխարհային իմպերիալիզմի  նպատակներն ու ծրագրերը՝ մահմեդական աշխարհում պառակտում ստեղծելու համար , ասել է,- Իսլամաֆոբիան, շիաաֆոբիան և իրանաֆոբիան Արևմուտքի նախագծերն են՝ իր նպատակներին հասնելու համար:

Նա հավելել է, -Արևմուտքը մտադիր է իսլամաֆոբիայի նախագծով մեկուսացնել աշխարհի մուսուլմաններին, և շիաֆոբիայի միջոցով փորձում է կրոնական պառակտում առաջացնել  իսլամական աշխարհում, իսկ իրանաֆոբիայի միջոցով ձգտում է առճակատում ստեղծել ժողովուրդների և Իսլամական Իրանի միջև։

Անդրադառնալով  Ուրմիա քաղաքում և Քրդստան ու Գոլեստան նահանգներում  երեք ներքին նիստերի անցկացմանը և հարևան երկրների  կրոնագետներին ու մտավորականներին հրավիրելուն, Հոջաթ-օլ-Էսլամ Շահրիարին  հստակեցրել է, որ կարծիքների փոխանակումն ու կարեկցանքի ձևավորումը շիա և սուննի կրոնագետների միջև և երկրորդ նստաշրջանի անցկացումն Իրաքում, մեծ ազդեցություն ունեցան Արևմուտքի նախագծերի ձախողման հարցում։ 

Հոջաթ-օլ-Էսլամ Շահրիարին   անդրադառնալով  Ալ-Աքսայի փոթորկից հետո Իրանի և  իսլամական աշխարհի այլ երկրների  կրոնագետների և մտավորականների միջև հարաբերությունների փոփոխությանն ընդգծել է, -Ստեղծված մթնոլորտը լավ հնարավորություն է    ուժեղացնելու դիմադրության, միասնության և կարեկցանքի ճակատն իսլամական աշխարհում:

Նշենք, որ չորեքշաբթի օրը Բաղդադում անցկացվել  է Իրաքի իսլամական միասնության երկրորդ համաժողովը՝ «Ալ-Աքսա փոթորիկը․․․դեպք և ինքնություն» նշանաբանով։ 

Իսկ այսօր մայիսի 9-ին  այս համաժողովի շրջանակներում տեղի է  ունեցել  Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի Գերագույն խորհրդի նիստը՝ մի խումբ շիա և սուննի կրոնագետների  մասնակցությամբ։