Իրանի միջուկային դոկտրինի փոփոխություն՝ Իսլամական Հանրապետության գոյությանը սպառնացող վտանգի դեպքում
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ընդգծելով, որ Թեհրանը միջուկային ռումբ արտադրելու որոշում չունի ասել է,- Եթե Իրանի գոյությանը վտանգ սպառնա, երկրի միջուկային դոկտրինը անխուսափելիորեն կփոխվի։
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հավելել է, -Եթե Սիոնիստական ռեժիմը համարձակվի վնասել Իրանի միջուկային օբյեկտները, Թեհրանի զսպման աստիճանը տարբեր կլինի։
Խարազին հավելել է, -Ինչպես Իրանի զինվորական պաշտոնյաներն են հայտարարել, եթե Իսրայելի ռեժիմը ցանկանա հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, ապա հնարավոր է վերանայել Իրանի միջուկային դոկտրինն ու քաղաքականությունը և հրաժարվել անցյալում հայտարարված նկատառումներից։
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը Գազայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ մերժելով Պաղեստինում երկու պետություն նախագածի իրականացման հնարավորությունը և անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման ցանկացած ծրագրին հետամուտ լինելու Սիոնիստական ռեժիմի սադրանքին, հստակեցրել է,-Պաղեստինի հարցում Իրանի քաղաքականությունն ու առաջարկը անկախ պետություն ստեղծելն է։ Պետություն որտեղ մահմեդականները, հրեաները, քրիստոնյաները և տարբեր հակումներով բոլոր մարդիկ կկարողանան ապրել իրար կողքի։
Խարազին նաև քննադատել է Պաղեստինի նկատմամբ ԱՄՆ-ի երկակի մոտեցումը և ասել, որ եթե Ամերիկան ցանկանում է ճնշում գործադրել Իսրայելի ռեժիմի վրա, ապա առաջին հերթին պետք է դադարեցնի այդ ռեժիմին զենքի մատակարարումը։
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը նշելով,որ Իրանը վճռական է տարածաշրջանում դիմադրության առանցքին աջակցելու հարցում և ընդգծելով, որ այս առանցքի յուրաքանչյուր անդամ որոշումներ է կայացնում հրապարակային պայմաններից ելնելով և գործում է ինքնուրույն, ասել է,- Պաղեստինի դիմադրության ուժերը կանգնած են Իսրայելի ռեժիմի դեմ։