Իրանի պատրաստակամությունը՝ համագործակցելու Եվրոպայի հետ՝ ելնելով ընդհանուր շահերից
https://parstoday.ir/hy/news/iran-i217784-Իրանի_պատրաստակամությունը_համագործակցելու_Եվրոպայի_հետ_ելնելով_ընդհանուր_շահերից
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ուրբաթ օրը, X-հարթակի իր անձնական էջում Եվրոպայի օրվա առթիվ հղած ուղերձում, շնորհավորելով այս օրվա կապակցությամբ, նշել է. «Իրանը պատրաստ է շարունակել իր աշխատանքը և համագործակցություն Եվրոպայի հետ հարգանքի, կառուցողական երկխոսության և փոխգործակցության հիման վրա՝ համահունչ աշխարհում՝ խաղաղության, անվտանգության ու ընդհանուր շահերի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2024 14:11 Asia/Tehran
  • Իրանի պատրաստակամությունը՝ համագործակցելու Եվրոպայի հետ՝ ելնելով ընդհանուր շահերից

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ուրբաթ օրը, X-հարթակի իր անձնական էջում Եվրոպայի օրվա առթիվ հղած ուղերձում, շնորհավորելով այս օրվա կապակցությամբ, նշել է. «Իրանը պատրաստ է շարունակել իր աշխատանքը և համագործակցություն Եվրոպայի հետ հարգանքի, կառուցողական երկխոսության և փոխգործակցության հիման վրա՝ համահունչ աշխարհում՝ խաղաղության, անվտանգության ու ընդհանուր շահերի»:

Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Այս հատուկ օրը բոլոր նրանք, ովքեր աշխատել են հանուն Եվրոպայի խաղաղության և բարգավաճման, պետք է մտածեն ողջ աշխարհում խաղաղության և անվտանգության մասին»։

Իրանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը նշել է. «Այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, ծանր բեռ է մարդկության խղճի համար և լուրջ փորձություն այնպիսի արժեքների օրինականության համար, ինչպիսիք են արժանապատվությունն ու մարդու իրավունքները, որոնց ձգտում են եվրոպացիները»։

Այս ուղերձի վերջում ԻԻՔ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Եվրոպան պետք է բարձրացնի պաղեստինյան հարցում արդարության իր ճիչը։

Եվրոպայի օրը կոչվել է 1949 թվականին (Եվրախորհրդի հիմնադրման որը), և այն եվրոպական մայրցամաքում միասնությունը բարձրացնելու համար նախատեսված խորհրդանիշներից մեկն է: