Քանանին արձագանքել է ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի անարգալից վերաբերմունքին 
https://parstoday.ir/hy/news/iran-i217810-Քանանին_արձագանքել_է_ՄԱԿ_ի_կանոնադրության_նկատմամբ_Սիոնիստական_ռեժիմի_ներկայացուցչի_անարգալից_վերաբերմունքին
Արձագանքելով ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի անարգալից վերաբերմունքին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն այն որակել է   «լկտիություն սիոնիստական ձևով»։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2024 07:43 Asia/Tehran
  • Քանանին արձագանքել է ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի անարգալից վերաբերմունքին 

Արձագանքելով ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի անարգալից վերաբերմունքին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն այն որակել է   «լկտիություն սիոնիստական ձևով»։ 

Ըստ Al-Alam-ի, X-ում արած գրառման մեջ Նասեր Քանանին նշել է. ««Լկտիություն սիոնիստական ձևով»։ Այսինքն՝ 7 ամսում ավելի քան 34 հազար պաղեստինցի կանանց, երեխաների և անմեղ քաղաքացիների սպանելուց և ռազմական հանցագործություններից, միջազգային մարդասիրական օրենքների և կանոնակարգերի կոպտագույն խախտումներից, ինչպես նաև ցեղասպանության մեջ մեղադրվելուց հետո, նրանք ակնկալում են, որ միջազգային հանրությունն իրենց աջակցի»։ 
Գլխավոր Ասամբլեայում ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության մասին  բանաձևի քվեարկությունից առաջ Գիլադ Էրդանը ՄԱԿ-ի կանոնադրությունը մանրացնող սարքով կտրատել է։
Ուրբաթ օրը կայացած քվեարկության ժամանակ 143 կողմ, 9 դեմ, 25 ձեռնպահ ձայներով հաստատվել է ՄԱԿ-ին Պաղեստինի  լիիրավ անդամակցության մասին բանաձևը։
Քանանին հայտարարել է․ «Լկտիությունը նշանակում է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը արժեքավոր է այնքան ժամանակ, քանի դեռ կազմակերպության անդամները լռում են այս բոլոր հանցագործությունների և դաժանությունների դիմաց»։