Քանանին արձագանքել է ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի անարգալից վերաբերմունքին
Արձագանքելով ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի անարգալից վերաբերմունքին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն այն որակել է «լկտիություն սիոնիստական ձևով»։
Ըստ Al-Alam-ի, X-ում արած գրառման մեջ Նասեր Քանանին նշել է. ««Լկտիություն սիոնիստական ձևով»։ Այսինքն՝ 7 ամսում ավելի քան 34 հազար պաղեստինցի կանանց, երեխաների և անմեղ քաղաքացիների սպանելուց և ռազմական հանցագործություններից, միջազգային մարդասիրական օրենքների և կանոնակարգերի կոպտագույն խախտումներից, ինչպես նաև ցեղասպանության մեջ մեղադրվելուց հետո, նրանք ակնկալում են, որ միջազգային հանրությունն իրենց աջակցի»։
Գլխավոր Ասամբլեայում ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության մասին բանաձևի քվեարկությունից առաջ Գիլադ Էրդանը ՄԱԿ-ի կանոնադրությունը մանրացնող սարքով կտրատել է։
Ուրբաթ օրը կայացած քվեարկության ժամանակ 143 կողմ, 9 դեմ, 25 ձեռնպահ ձայներով հաստատվել է ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության մասին բանաձևը։
Քանանին հայտարարել է․ «Լկտիությունը նշանակում է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը արժեքավոր է այնքան ժամանակ, քանի դեռ կազմակերպության անդամները լռում են այս բոլոր հանցագործությունների և դաժանությունների դիմաց»։