ԻՀՊԿ-ի խոսնակ. Մենք վարժանքներում փորձել էինք Սիոնիստական ​​ռեժիմի վրա հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i217830-ԻՀՊԿ_ի_խոսնակ._Մենք_վարժանքներում_փորձել_էինք_Սիոնիստական_ռեժիմի_վրա_հարձակումը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ գեներալ Ռամազան Շարիֆը, անդրադառնալով հակաիսրայելական «Ազնիվ Խոստում» կոչվող գործողությանը, ասել է. «Մենք տարբեր զորավարժություններում փորձել էինք Սիոնիստական ​​ռեժիմի ռազմաբազաների վրա հարձակումը և լիովին պատրաստված էինք Սիոնիստական ռեժիմին պատասխանելու համար։  Մենք պատժիչ գործողությունը իրականացրինք ճիշտ ժամանակին՝ լավագույն պայմաններում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2024 14:11 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի խոսնակ. Մենք վարժանքներում փորձել էինք Սիոնիստական ​​ռեժիմի վրա հարձակումը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ գեներալ Ռամազան Շարիֆը, անդրադառնալով հակաիսրայելական «Ազնիվ Խոստում» կոչվող գործողությանը, ասել է. «Մենք տարբեր զորավարժություններում փորձել էինք Սիոնիստական ​​ռեժիմի ռազմաբազաների վրա հարձակումը և լիովին պատրաստված էինք Սիոնիստական ռեժիմին պատասխանելու համար։  Մենք պատժիչ գործողությունը իրականացրինք ճիշտ ժամանակին՝ լավագույն պայմաններում»։

 

Գեներալ Ռամազան Շարիֆը հավելել է. ««Ազնիվ խոստում» գործողության մեջ մենք փորձել ենք բացահայտել հակառակորդի թույլ կողմերը և ցուցադրել մեր հնարավորությունները»։

Նա ասաց. «Թեև թշնամին փորձել է այսպես ներկայացնել, որ իրանական հրթիռների և անօդաչուների 99%-ը չի խոցել թիրախը, սակայն կեղծ մթնոլորտ ստեղծելու այդ բոլոր փորձերը ձախողվել են, և ԱՄՆ-ն ու Սիոնիստական ​​ռեժիմի մյուս դաշնակիցները հայտարարեցին, որ Իրանի հարձակումը նշանակված բազաների վրա հաջողված է եղել»։