Ինչպե՞ս իսլամական հեղափոխությունը խաթարեց Արևմտյան Ասիան գաղութացնելու քաղաքականությունը
Իրանի նկատմամբ վերահսկողությունը կորցրած երկրները շատ արագ հասկացան, որ իսլամական հեղափոխությունն ունի համաշխարհային ուղերձ։ Ազատագրական ու հակագաղութատիրական հեղափոխություն իրականացնելու՝ իսլամական հեղափոխության առաջնորդների գաղափարը հույս ներշնչեց ճնշված ազգերին և օրինակ ծառայեց մուսուլման և նույնիսկ ոչ մուսուլման ազգերի համար, ովքեր ձգտում էին ազատության։
Իսլամական հեղափոխության հաղթանակի հենց հաջորդ օրվանից, արևմտյան քաղաքական վերլուծաբաններն ու ԶԼՄ-ները սկսեցին կանխատեսել դրա մոտալուտ տապալումը։ Հարց է առաջանում, թե ո՞րն էր Իրանի իսլամական հեղափոխության նկատմամբ նման մեծ ուշադրության պատճառը։
Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է ի նկատի ունենալ ժամանակաշրջանը, որում տեղի ունեցավ հեղափոխությունը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն Արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանում վարում էր «բարեկմության» քաղաքականություն, որի հենասյունն Իրանի Փահլավի շահն էր ու նրա խամաճիկ կառավարությունը։
Մյուս կողմից, Թուրքիայում Աթաթուրքի կողմից ինտելեկտուալիզմի անվան տակ հակաիսլամիզմի և կրոնական դրսևորումների ոչնչացման նախագծին սկսեցին հետևել նաև Իրանում, ինչը նպաստելու էր կրոնից զերծ և գաղութատիրական ծրագրերի իրականացման համար հարմար տարածաշրջան ստեղծելու՝ Արևմուտքի քաղաքական գործիչների ու տեսաբանների երազանքի իրականացմանը։
Մյուս կողմից, տարածաշրջանի մուսուլման երկրներում ղեկավարում էին բռնատեր իշխանությունները և որոշ երկրներում սկիզբ առած հեղափոխական շարժումները ճնշվել էին։
Սակայն ամենակարևորը, իսլամական հեղափոխություն հաղթանակից մոտ 30 տարի առաջ Սիոնիստական ռեժիմի դեմ Արևմտյան Ասիայի պայքարն էր, որն իրականում ԱՄՆ-ի ու Եվրոպայի նախագծն էր՝ գրավելու իսլամական աշխարհի սիրտը՝ Նեղոսից մինչև Եփրատ և ավելի շատ ստրկացնելու մուսուլմաններին։
Նման իրավիճակում հաղթեց իսլամական հեղափոխությունը, որի կարգախոսն էր «Ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք»։ Իսլամական հեղափոխության հաղթանակի գործում դերակարատ է եղել Իրանի ողջ ժողովուրդը։ Այն ղեկավարում էր իմամ Խոմեյնին, ով հեղափոխության հաղթանակից տարիներ առաջ, Սիոնիստական ռեժիմի մասին ասել էր․ «Շարիաթով ստանձնած պարտականությունների հիմամբ, ես հայտարարում եմ, որ Իրանի ժողովրդին, աշխարհի մուսուլմաններին, Ղուրանին ու իսլամին վտանգ է սպառնում»։
Իրանի նկատմամբ վերահսկողությունը կորցրած երկրները շատ արագ հասկացան, որ իսլամական հեղափոխությունն ունի համաշխարհային ուղերձ։ Ազատագրական ու հակագաղութատիրական հեղափոխություն իրականացնելու՝ իսլամական հեղափոխության առաջնորդների գաղափարը հույս ներշնչեց ճնշված ազգերին և օրինակ ծառայեց մուսուլման և նույնիսկ ոչ մուսուլման ազգերի համար, ովքեր ձգտում էին ազատության։
Վերջին 4 տասնամյակների ընթացքում Արևմտյան Ասիան ականատես է եղել երկու դիսկուրսի։ Դրանցից առաջինը հենվում է ժողովուրդների վրա և ձգտում արթնացնել նրանց իսլամի լույսով։ Մյուսը դրսից ներմուծված գաղափարախոսությունն է, որի նպատակն է տարբեր երկրների խամաճիկ իշխանությունների միջոցով, որոնք կատարում են Արևմուտքի հրամանները, ստեղծել նոր կարգեր։
Այս դիսկուրսը մի օր խոսում է Մեծ Մերձավոր Արևելքի, մյուս անգամ՝ նոր Մերձավոր Արևելքի մասին։ Ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ստեղծում է ահաբեկչական խմբավորումներ, մեկ ուրիշ օր ազատության անվան տակ տապալում իր կողմից ստեղծված ուժերին և իր զինվորներին ուղարկում անկախ երկրներ։
Սակայն վերոնշյալը վկայում է միայն այն մասին, որ Արևմուտքն այսօր ձախողվել է Արևմտյան Ասիայի տարածշրջանում։
70 տարի առաջ, սպառնալիքների միջոցով նրանք Պաղեստինի սրբազան հողում տարածեցին կեղծ ռեժիմի սերմերը, որպեսզի իրականացնեն իրենց գաղութատիրական քաղաքականությունը։ Սակայն այսօր նրանք պետք է իրենց շուրջը պարիսպ կառուցեն՝ պաշտպանվելու իսլամական հեղափոխության լույսի տակ ձևավորված ուժերից։
Նայելով Իսրայելի դեմ արաբական երկրների բանակների կրած պարտությանը և դա համեմատելով վերջին տասնամյակներում Դիմադրության տարած հաղթանակների հետ, պարզ է դառնում թե ինչ մեծ է իսլամական հեղափոխության դերը՝ Պաղեստինի վերաբերյալ թշնամու ծրագրերը խափանելու և Պաղեստինի հարցը որպես իսլամ աշխարհի գերխնդիր ներկայացնելու հարցում։
Չենք չափազանցնի, ասելով, որ եթե 1978թ իսլամական հեղափոխությունը չհաղթեր, և դրանից հետո Իրանում չհաստատվեր Իսլամական Հանրապետությունը՝ «որտեղ կա ճնշված և հաղթանակ է պետք, մենք այնտեղ ենք» կարգախոսով, մուսուլմանների առաջին կիբլայից կմնար միայն ափսոսանքներով լի պատմություն, իսկ Իսրայելը կտիրեր տարածաշրջանին։
Այսօր, իսլամական հեղափոխության միաստվածային գաղափարախոսության շնորհիվ, որը չի ընդունում ճնշումը և իր պարտքն է համարում աջակցել ճնշվածներին, իսլամական զարթոնքը տարածվել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, իսկ գաղութատիրությունը ձախողվել է։
Աղբյուր՝ Մոհամմադ Մահդի Ռահիմի. «Արևմտյան Ասիա։ Եթե չլիներ Իրանի իսլամական հեղափոխությունը»