Քանանի Չաֆի. Ամերիկյան և սիոնիստական մարդու իրավունքները նույն մետաղադրամի երկու կողմերն են
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.-Ամերիկյան և սիոնիստական մարդու իրավունքները՝ մեկը Նեգևում, մյուսը՝ Գուանտանամոյում և Աբու Գրեյբում, նույն մետաղադրամի երկու կողմերն են:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանի Չաֆին X սոցիալական ցանցում գրել է. -CNN-ի կատարած հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սիոնիստ զինվորները Նեգևում գտնվող գաղտնի կալանավայրում խոշտանգում և հետապնդում են պաղեստինցի բանտարկյալներին։
CNN լրատվական ալիքը հղում կատարելով Նեգևի բանտում գտնվող երկու իսրայելցիների և պաղեստինցի մի բժշկի կատարած քողազերծումներին, մանրամասներ է հրապարակել բանտարկյալների նկատմամբ ֆիզիկական խոշտանգումների, բռնությունների և ծեծի մասին:

Քողազերծողներից մեկը CNN-ին ասել է.- Ծեծը կատարվել է ոչ թե տեղեկատվություն հավաքելու, այլ վրեժխնդրության համար։ Այս գործողությունները պատիժ են Ալ-Աքսա փոթորիկ գործողության համար։
Մեկ այլ իսրայելական աղբյուր տարածել է Գազայի սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Sde Teiman-ի կալանավայրերից մեկում արված լուսանկարները, որոնցում պատկերված են աչքերը կապած շուրջ 100 տղամարդիկ՝ մոխրագույն մարզահագուստներով, ուժեղ լուսավորությամբ և փշալարերով պատված տարածքում։