Քանանի Չաֆի. Ամերիկյան և սիոնիստական ​​մարդու իրավունքները նույն մետաղադրամի երկու կողմերն են
https://parstoday.ir/hy/news/iran-i217894-Քանանի_Չաֆի._Ամերիկյան_և_սիոնիստական_մարդու_իրավունքները_նույն_մետաղադրամի_երկու_կողմերն_են
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.-Ամերիկյան և սիոնիստական ​​մարդու իրավունքները՝ մեկը Նեգևում, մյուսը՝ Գուանտանամոյում և Աբու Գրեյբում, նույն մետաղադրամի երկու կողմերն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2024 12:12 Asia/Tehran
  • Քանանի Չաֆի. Ամերիկյան և սիոնիստական ​​մարդու իրավունքները նույն մետաղադրամի երկու կողմերն են

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.-Ամերիկյան և սիոնիստական ​​մարդու իրավունքները՝ մեկը Նեգևում, մյուսը՝ Գուանտանամոյում և Աբու Գրեյբում, նույն մետաղադրամի երկու կողմերն են:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանի Չաֆին X սոցիալական ցանցում գրել է. -CNN-ի կատարած հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սիոնիստ զինվորները Նեգևում գտնվող գաղտնի կալանավայրում խոշտանգում և հետապնդում են պաղեստինցի բանտարկյալներին։

CNN լրատվական ալիքը հղում կատարելով Նեգևի բանտում գտնվող երկու իսրայելցիների և պաղեստինցի մի բժշկի կատարած քողազերծումներին,  մանրամասներ է հրապարակել բանտարկյալների նկատմամբ ֆիզիկական խոշտանգումների, բռնությունների և ծեծի մասին:

Քողազերծողներից մեկը CNN-ին ասել է.- Ծեծը կատարվել է ոչ թե տեղեկատվություն հավաքելու, այլ վրեժխնդրության համար։ Այս գործողությունները պատիժ են Ալ-Աքսա փոթորիկ գործողության համար։

Մեկ այլ իսրայելական աղբյուր տարածել է Գազայի սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Sde Teiman-ի կալանավայրերից մեկում արված լուսանկարները, որոնցում պատկերված են աչքերը կապած շուրջ 100  տղամարդիկ՝ մոխրագույն մարզահագուստներով, ուժեղ լուսավորությամբ և փշալարերով պատված տարածքում։