ԱԳՆ մամուլի խոսնակ. Իրանի միջուկային դոկտրինում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Իրանի միջուկային դոկտրինում փոփոխություններ չեն եղել։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում լրագրողների հետ ամենշաբաթյա ասուլիսում Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին պարզաբանել է զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումները։
Այս համատեքստում Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով բազմիցս հայտարարվել է, որ Իրանի միջուկային դոկտրինում փոփոխություն չի եղել։ Բացի այդ, կա առաջնորդի ֆաթվա, որում ասվում է, որ ոչ մարդկային զենքն արգելված է իսլամի կրոնի հիման վրա, և որ այդ զենքերը համարվում են սպառնալիք միջազգային հանրության դեմ։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Իրան կատարած այցի մասին, Իրանի դիվանագիտական ծառայության խոսնակն ասել է․- Շարունակվում են գործակալության հետ Իրանի բանակվցությունները և այդ այցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցությունները։
Արաշ գազի հանքավայրի մասին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. - Իրանի և Քուվեյթի ծովային սահմանները որոշված չեն, և հնարավոր չէ խոսել Արաշ հանքավայրի սեփականության հարցում նրանց մասնաբաժնի մասին։
Բացի այդ, երկու կողմերն այս առնչությամբ միմյանց հետ ունեցել են իրավական բանակցությունների 9 փուլ, և շարունակվում են սահմանները որոշելու մասին բանակցությունները։
Քանանի Չաֆին նշել է.-Այս խնդրի լուծումը երկու կողմերի պատվիրակությունների միջև տեխնիկական և իրավական երկխոսությունն է՝ լրատվամիջոցների աղմուկից հեռու։
Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի նախագահ Նեչիրվան Բարզանիի՝ Իրան կատարած այցի մասին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. 13-րդ կառավարության հիմնարար քաղաքականություններից է Իրանի հարևանության քաղաքականության շրջանակներում հարևան երկրների հետ համապարփակ և կառուցողական հարաբերությունների զարգացումը, և բազում ընդհանրությունների պատճառով Իրաքը առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար։
Քանանի Չաֆին ավելացրել է.- Իրանի և Իրաքի Քրդստանի հարաբերությունները վաղուց բարեկամական են, և երկու կողմերի միջև առկա են խորը կապեր։
Ինչ վերաբերում է Իրանի և Հնդկաստանի միջև Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի զարգացման պայմանագրին, Իրանի դիվանագիտական ծառայության խոսնակը նաև ասել է. -Իրանի լայն հարաբերություններն ու համագործակցությունը ցույց են տալիս, որ ԱՄՆ պատժամիջոցները զսպող գործոն չեն այն երկրների համար, որոնք շահագրգռված են պահպանել իրենց քաղաքական անկախությունը և համագործակցել Իրանի հետ։