Այսօր, իրանցի մեծանուն դյուցազներգու և բանաստեղծ Ֆիրդուսիի հիշատակի օրն է
Այսօր՝ մայիսի 14-ին (օրդիբեհեշթ ամսի 25-ին) իրանցի մեծանուն դյուցազներգու և բանաստեղծ Աբուլ Ղասեմ Ֆիրդուսիի և պարսկերեն լեզվի ու գրականության մեծարման օրն է։
Իրանի մեծ բանաստեղծ Հաքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսին ծնվել է հիջրեթի 329 թվականին (մ.թ. 940-1020 թթ.) Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Թուս քաղաքում։
Իր կյանքի 80 տարիների ընթացքում Ֆիրդուսիի բանաստեղծական հմայքը և Իրանի ազգային հերոսներին վերակենդանացնելու ձգտումը հանգեցրեց «Շահնամե» կոչվող մեծ գլուխգործոցի ստեղծմանը:
Ֆիրդուսիի Շահնամեն, որը բաղկացած է 50000 բեյթից, Իրանի հին թագավորների ու մեծ ռազմիկների ազգային պատմությունների ժողովածու է, որտեղ նկարագրված է նրանց սխրագործությունները, նվաճումներն ու հաղթանակները, առնականությունը․ խիզախությունն ու բարեպաշտությունը։
Ֆիրդուսին, անկասկած, ամենամեծ պարսկախոս բանաստեղծն է, և նրա Շահնամեն իրանական լեզվի, մտքի և մշակույթի ամենաթանկ և հավերժական գլուխգործոցն է, և շատ հետազոտողներ այն անվանել են աշխարհի ամենամեծ էպոսը:
Ամեն տարի այս պարսկախոս բանաստեղծի հիշատակին նվիրված բազմաթիվ արարողություններ են անցկացվում Ֆիրդուսիի երկրպագուների կողմից աշխարհի և Իրանի տարբեր գրական միություններում ու շրջանակներում: