Ամիր Աբդոլլահյան. Չաբահար նավահանգստում Իրանի և Հնդկաստանի համագործակցությունը կընդլայնի տարածաշրջանի առևտրային հարաբերությունները
Իրանի ԱԳ նախարարը Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի տերմինալների վերազինման ու շահագործման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքում համագործակցության ամրապնդման պայմանագրի կնքումը գնահատել է որպես շատ կարևոր հնարավորություն ընդլայնելու տարածաշրջանում Թեհրանի և Նյու Դելիի միջև առևտրային հարաբերությունների ծավալը, և հայտնեց Իրանի պատրաստակամությունը նպաստելու այս պայմանագրի կյանքի կոչմանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնվալի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Հնդկաստանի հետ երկարաժամկետ համագործակցության հարցում Իրանի մոտեցումը՝ ասելով, որ Իսլամական Հանրապետությունը Հնդկաստանը համարում է հուսալի գործընկեր։
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանի մոտեցումը Հնդկաստանի հետ հարաբերությունների նկատմամբ ռազմավարական է, և Թեհրանը պատրաստ է էլ ավելի ընդլայնել իր համագործակցությունը Նյու Դելիի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափոերով, ինչպես նաև BRICS-ի և Շանհայի կազմակերպությունների շրջանակներում:
Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը, ով ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի միջև երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը, իր գոհունակությունն է հայտնել այս համաձայնագրի կնքման կապակցությամբ՝ այն գնահատելով կարևոր և պատմական օր երկու երկրների հարաբերություններում և տարածաշրջանային կապերում։
Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարը հավելել է, որ Չաբահար նավահանգստի վերազինման երկարաժամկետ պայմանագրի ստորագրումը կարող է երկու երկրների համար առևտրային զարգացման հնարավորություններ ստեղծել։