Ամիր Աբդոլլահյան. Չաբահար նավահանգստում Իրանի և Հնդկաստանի համագործակցությունը կընդլայնի տարածաշրջանի առևտրային հարաբերությունները
(last modified Tue, 14 May 2024 14:09:08 GMT )
Մայիս 14, 2024 17:39 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Չաբահար նավահանգստում Իրանի և Հնդկաստանի համագործակցությունը կընդլայնի տարածաշրջանի առևտրային հարաբերությունները

Իրանի ԱԳ նախարարը Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի տերմինալների վերազինման ու շահագործման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքում համագործակցության ամրապնդման պայմանագրի կնքումը գնահատել է որպես շատ կարևոր հնարավորություն ընդլայնելու տարածաշրջանում Թեհրանի և Նյու Դելիի միջև առևտրային հարաբերությունների ծավալը, և  հայտնեց Իրանի պատրաստակամությունը նպաստելու այս պայմանագրի կյանքի կոչմանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնվալի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Հնդկաստանի հետ երկարաժամկետ համագործակցության հարցում Իրանի մոտեցումը՝ ասելով, որ Իսլամական Հանրապետությունը Հնդկաստանը համարում է հուսալի գործընկեր։

 

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանի մոտեցումը Հնդկաստանի հետ հարաբերությունների նկատմամբ ռազմավարական է, և Թեհրանը պատրաստ է էլ ավելի ընդլայնել իր համագործակցությունը Նյու Դելիի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափոերով, ինչպես նաև BRICS-ի և Շանհայի կազմակերպությունների շրջանակներում:

Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը, ով ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի միջև երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը, իր գոհունակությունն է հայտնել այս համաձայնագրի կնքման կապակցությամբ՝ այն գնահատելով կարևոր և պատմական օր երկու երկրների հարաբերություններում և տարածաշրջանային կապերում։

Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարը հավելել է, որ Չաբահար նավահանգստի վերազինման երկարաժամկետ պայմանագրի ստորագրումը կարող է երկու երկրների համար առևտրային զարգացման հնարավորություններ ստեղծել։