Ռայիսի․ Աշխարհն այսօր ցանկանում է արդար համակարգի հաստատում
https://parstoday.ir/hy/news/iran-i217958-Ռայիսի_Աշխարհն_այսօր_ցանկանում_է_արդար_համակարգի_հաստատում
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է․ «Սիոնիստական ռեժիմի իրականացրած ոճրագործությունների պատճառով, աշխարհն այսօր արդար չի համարում իշխող համակարգը և ցանկանում է որ այն փոխվի ու դառնա համաշխարհային արդարություն ցանկացող համակարգ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2024 07:30 Asia/Tehran
  • Ռայիսի․ Աշխարհն այսօր ցանկանում է արդար համակարգի հաստատում

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է․ «Սիոնիստական ռեժիմի իրականացրած ոճրագործությունների պատճառով, աշխարհն այսօր արդար չի համարում իշխող համակարգը և ցանկանում է որ այն փոխվի ու դառնա համաշխարհային արդարություն ցանկացող համակարգ»։

Աշխարհի շիաների 8-րդ իմամ Իմամ Ռեզայի   5-րդ համաշխարհային համաժողովի փակման արարողության ժամանակ, Ռայիսին ասել է․ «Մարդկությունն այսօր հասկացել է, որ   Սիոնիստական ռեժիմը քաղցկեղային ուռուցք է, և այդ ուռուցքը պետք է ոչնչացվի, որպեսզի ոչ միայն Արևմտյան Ասիայում, այլ նաև աշխարհում հաստատվի խաղաղություն և անվտանգություն»։

Նա նշել է․ «Պաղեստինում ԱՄՆ-ի ու Արևմուտքի աջակցությամբ իրականացվող ցեղասպանությունն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները համաշխարահին հանրութան մոտ ափսոսանք  են առաջացրել միջազգային կազմակերպությունների անարդյունավետության կապակցությամբ»։ 

ԻԻՀ նախագահն ասել է․ «Այսօր արևմտյան և արևելյան երկրների համալսարանները պահանջում են Պաղեստինի ազատությունը և Գազայի ճնշվածների պաշտպանությունը և դատապարտում են հանցագործներին։

Աշխարհի ազատախոհ մարդկանց ցանկությունն արդար աշխարհակարգի ձևավորումն է։ Գազայի զավակների արյունը պետք է այնքան հզոր լինի, որ վերջ դնի Սիոնիստական ռեժիմի կյանքին, ինչպես եղավ փարավոնի ու Մովսեսի պատմության մեջ։

Կասկած չկա, որ 15 հազար պաղեստինցի երեխաների հեղված արյունը վերջ կտա սիոնիստների կյանքին և արդարացի կդարձնի ներկայիս աշխարհակարգը»։