Հնդկաստանի արտգործնախարարի պատասխանը ԱՄՆ-ի սպառնալիքներին. Չաբահարի համաձայնագիրը տարածաշրջանի շահերից է բխում
https://parstoday.ir/hy/news/iran-i217968-Հնդկաստանի_արտգործնախարարի_պատասխանը_ԱՄՆ_ի_սպառնալիքներին._Չաբահարի_համաձայնագիրը_տարածաշրջանի_շահերից_է_բխում
Մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Հնդկաստանին սպառնաց պատժամիջոցներով Իրանի հետ 10-ամյա համաձայնագրի պատճառով՝ Իրանի հարավ-արևելքում Չաբահար նավահանգստի շահագործման վերաբերյալ, Հնդկաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ նախագիծը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2024 13:38 Asia/Tehran
  • Հնդկաստանի արտգործնախարարի պատասխանը ԱՄՆ-ի սպառնալիքներին. Չաբահարի համաձայնագիրը տարածաշրջանի շահերից է բխում

Մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Հնդկաստանին սպառնաց պատժամիջոցներով Իրանի հետ 10-ամյա համաձայնագրի պատճառով՝ Իրանի հարավ-արևելքում Չաբահար նավահանգստի շահագործման վերաբերյալ, Հնդկաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ նախագիծը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանքար Սուբրահմանյամը, նշելով, որ Միացյալ Նահանգները նախկինում հաստատել է Չաբահարի կարևորությունը, ընդգծել է, որ չպետք է «նեղահայաց» լինի այս հարցում, և որ Հնդկաստանը ջանքեր կգործադրի, որ Վաշինգտոնը ավելի մեծ հեռանկար դիտարկի  այս համաձայնագրի հարցում։

Չաբահար նավահանգստի շահագործման վերաբերյալ Իրանի և Հնդկաստանի միջև 10-ամյա համաձայնագրի հայտարարումից հետո ԱՄՆ-ի կառավարությունը նախազգուշացրել է, որ «յուրաքանչյուրը», ով մտածում է Թեհրանի հետ բիզնես վարելու մասին, պետք է գիտակցի «պատժամիջոցների հնարավոր ռիսկի» մասին։

Ջայշանքարն ասաց, որ Հնդկաստանը երկարամյա կապեր ունի Չաբահարի նախագծի հետ, սակայն նախկինում չի կարողացել երկարաժամկետ համաձայնության գալ: Երկարաժամկետ համաձայնագիրը անհրաժեշտ է, քանի որ առանց դրա նավահանգստի աշխատանքը չի կարող բարելավվել:

Ըստ «Federal»-ի՝ Չաբահար նավահանգիստը կարևոր նախագիծ է Հնդկաստանի և Իրանի միջև, որը գործում է որպես կենսական տարանցիկ կենտրոն դեպի ծով ելք չունեցող երկրների հետ առևտուր անելու համար, ինչպիսիք են Աֆղանստանը և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրները։

  Հնդկաստանը կարևոր դեր է խաղացել Չաբահար նավահանգստի զարգացման և շահագործման հարցում, և ներդրումներ կատարելով դրա ենթակառուցվածքներում և բարելավելով նրա հնարավորությունները՝ հնդկական ապրանքների համար այն դարձել է հարմար տարանցիկ ճանապարհ դեպի Աֆղանստան և Կենտրոնական Ասիա: