ԻՀՊԿ-ի ծովուժն առաջին անգամ ժամանել է հարավային կիսագունդ
https://parstoday.ir/hy/news/iran-i218090-ԻՀՊԿ_ի_ծովուժն_առաջին_անգամ_ժամանել_է_հարավային_կիսագունդ
39 օրյա առաքելությունից հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի «Գեներալ  Հաջ Ղասեմ Սոլեյմանիի» անվան  հինգերորդ նավախմբին դիմավորել են  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի  հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին  և մի խումբ այլ հրամանատարներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2024 14:13 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի ծովուժն առաջին անգամ ժամանել է հարավային կիսագունդ

39 օրյա առաքելությունից հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի «Գեներալ  Հաջ Ղասեմ Սոլեյմանիի» անվան  հինգերորդ նավախմբին դիմավորել են  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի  հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին  և մի խումբ այլ հրամանատարներ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի «նահատակ Մահդավիի» անվան նավը,որ ընդգրկված է «Գեներալ  Հաջ Ղասեմ Սոլեյմանիի» անվան 5-րդ նավախմբում, 39 օր առաքելություն է իրականացրել Հնդկական օվկիանոսում և Հարավային կիսագնդի 22․5  աստիճանի ուղեծրում։ 

Ծովակալ Ալիռեզա Թանգսիրին դիմավորման արարողության ժամանակ ասել է.-«Սա առաջին դեպքն է, երբ  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովուժի քաջարիները կարողացան հատել զրոյական ուղեծիրը և հասարակածը և մուտք գործել հարավային կիսագունդ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել  է.-«Այսօր բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը, ապավինելով հավատին և  կուռ կամքին,  և օգտագործելով առաջադեմ ու զսպող պաշտպանական ու ռազմական հնարավորությունները, դարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային թշնամիների մղձավանջը»։

«Իրանի Իսլամական Հանրապետության   բանակի հերոսական  ծովուժի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովուժի  միասնությունը, եղբայրությունը, սրտակցությունը և  ընկերակցությունը մշտապես հուսահատություն են պատճառել թշնամիներին», նշել է ծովակալ Թանգսիրին։