Այաթոլլահ Ռաիսին նահատակվեց իր երկրին ու ժողովրդին ծառայելու ճանապարհին
Թեհրան- ԻՌՆԱ- Վերջին լուրերի համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ուղղաթիռի կործանման վթարի ժամանակ, Արևելյան Ադրբեջան կատարած ուղևորության ընթացքում իր որոշ ուղեկիցների հետ միասին նահատակվել է։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը երեկ (կիրակի, մայիսի 30-ին) վթարի է ենթարկվել Քիզ Քալա Սի ջրամբարտակի բացումից հետո՝ Թավրիզի վերամշակման գործարանի որակի բարելավման նախագծի բացման ճանապարհին, անտառային Դիզմար շրջանում որը գտնվում է Ուզի և Փիր Դացուդ գյուղերի միջև։
Ուղղաթիռի մյուս ուղեւորների թվում էին արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը, Թավրիզում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ և ուրբաթօրյա աղոթքի իմամ` այաթոլլա Ալ Հաշեմը և Արևելյան Ադրբեջանի նահանգապետը։
Փրկարարները վերոնշյալ տարածքում են եղել առաջին իսկ ժամերից և մինչ րոպեներ առաջ որոնողական աշխատանքներ են իրականացրել։
64-ամյա այաթոլլա սեյեդ Էբրահիմ Ռաիս ալ-Սադաթին Իրանի ութերորդ նախագահն էր։
Նա ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 23-ին սուրբ քաղաք Մաշհադում և ունեցել է այնպիսի պարտականություններ, ինչպիսիք են դատական իշխանության ղեկավարը, երկրի գլխավոր դատախազը, երկրի նպատակահարմարության ճշտորոշման ժողովի անդամ և բանիմացների խորհրդի փոխնախագահը։
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը "Կառավարության շաբաթվա" կապակցությամբ գովաբանելով կառավարության գործունեությունը որոշ ոլորտներում, ինչպիսիք են «ենթակառուցվածքային աշխատանքները», «տնտեսական ցուցանիշների աճը» և «արտաքին քաղաքականությունը», նշել էր որ կառավարության անդամների մտերմիկ շփումը մարդկանց հետ շատ արժեքավոր է։
Համեստությունը, պարզությունը, հեղափոխական դիրքորոշումը, ջիհադական ոգին և երիտասարդների զբաղվածությունը տարբեր ղեկավար պաշտոններում, ըստ երկրի առաջնորդի, Էբրահիմ Ռաիսիի ղեկավարած կառավարության այլ առանձնահատկություններից է եղել։