ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ . ՍԱՐԳՍՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Մայիս 20, 2024 09:53 Asia/Tehran
Խոր ցավով եւ դառը կսկիծով տեղեկացանք օդային վթարի մասին, որին զոհ գնացին երկրի նախագահ Այաթուլլահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին եւ իրեն ընկերակցող պատւիրակությունը: Մի նախագահ, որ իր առաքելության ճանապարհին նահատակվեցավ եւ այնպես որ Ղուրանը կասէ` «Մի համարեք Աստծու ճանապարհին սպանւածները՝ մեռյալներ, նրանք կենդանի են եւ Աստծու ողորմածության արժանի»:
Հայ համայնքը խորապես ցավակցում է Իրանի Հեղափոխության Հոգեւոր Առաջնորդ Այաթուլլահ Խամենեյիին, Իրանի սիրելի ժողովրդին եւ ուղղաթիռի վթարին զոհ գնացած նահատակների ընտանիքներին:
Աղոթում եւ մաղթում ենք նահատակների հոգիներին խաղաղություն եւ նրանց ընտանիքներին մխիթարություն եւ սիրելի Իրանին առավել խաղաղություն: